Արմավիրի մարզի Սարդարապատի բնակիչներից ոմանք դժգոհում են, որ 1.5 ամիս է, ինչ ջուր չունեն, չեն կարողանում ջրել բերքատու այգիները:
Tert.am-ի հետ զրույցում Սարդարապատի բնակիչներից Դավիթ Հովհաննիսյանն ասաց, որ հավաքվել են Սարդարապատի դաշտերից մեկում, փորձում են այս կերպ ահազանգել խնդրի մասին:
Ըստ նրա՝ մոտ 50 ընտանիք 1 ամսից ավել է՝ չի ջրում այգիները, ծառերը չորանում են, չեն կարողանում բերքը վաճառել, ջուր չունեն:
Դ. Հովհաննիսյանը նշեց, որ իրենք ոռոգման համար օգտագործել են Ախուրյանի ջրամբարի ջուրը, բայց հիմա Ախուրյանում ջուր չկա, իրենք չեն կարողանում ջրել այգիները:
«Գնացինք մարզպետարան, որ խնդրենք հարցը լուծեն, մարզպետը մեզ չընդունեց: Ասում են՝ արտեզյանից կարող ենք ջուր ստանալ, բայց արտեզյանը միացնելու համար հոսանք է պետք, իսկ դա ՄԱՊ-ի տերը կարող է միացնել: Իրենք էլ ասում են, որ չեն կարող միացնել, տեխնիկան կփչանա:
Գյուղապետարանից ասում են, որ Ջրային կոմիտեի խնդիրն է, ջրայինը կարող է մի քանի օրվա մեջ հարցը լուծել, բայց չեն լուծում, ես գնացի Ջրային՝ մարդ չկար»,- պատմեց Դավիթ Հովհաննիսյանը:
Բնակիչն ասաց, որ բերքը թոշնել է, վաճառքի ենթակա չէ, ծառերն էլ չորանում են:
«Ես, օրինակ, դամբուլի, ծիրանի ծառեր ունեմ, թոշնել են, չորացել են, դեղձն էլ թոռոմել է: Մյուսներն էլ բերքատու ծառեր ունեն, լոլիկ, բիբար ունեն, ամբողջը փչանում է: Հիմա տենց ո՞նց տանենք շուկա, ո՞վ կառնի այդ բերքը»,- նշեց բնակիչը:
Tert.am-ը փորձեց Արմավիրի մարզպետից տեղեկանալ՝ արդյոք ի՞նչ է ծրագրվում անել բնակիչների խնդիրը լուծելու համար: Աշոտ Ղահրամանյանը, լսելով հարցը, ասաց, որ հիմա խորհրդակցության է, պատասխանել չի կարող:
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26