Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք տուժածները տեղափոխվել են Մցխեթայի բժշկական կենտրոններ: ՀՀ երեք քաղաքացիների վիճակը ծայրահեղ ծանր է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին բժիշկները:
«Երկու տուժածները՝ Անուշիկ Մալխասյանը և Ալինա Մինասյանը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Նրանք երկուսն էլ կենսական նշանակության օրգանների վիրահատության են ենթարկվել, սակայն դեռևս բազմաթիվ վիրահատությունների կարիք կա: Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին: Ե՛վ երեխայի, և՛ աղջկա փայծաղները հանվել են: Ալինա Մինասյանի գլխում արյան զեղում կա, կատարվել է վիրահատություն: Բացի դրանից՝ ունի մի շարք վնասված օրգաններ ու բազմակի կոտրվածքներ: Կատարվել են այն վիրահատությունները, որոնք այս պահի դրությամբ փրկել են տուժողների կյանքը»,-հայտնեցին Մցխեթայի բժշկական կենտրոնից:
Բժշկուհին հայտնեց, որ ի տարբերություն Ալինա Մինասյանի, ում լյարդը կարվել է, երեխայի լյարդը չի վնասվել, սակայն նրանց կյանքին դեռ վտանգ սպառնում է, իսկ հետագա բժշկական գործողությունները կարվեն նրանց վիճակին համապատասխան:
Ինչ վերաբերում է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1980 թվականին ծնված ՀՀ քաղաքացի Ռոման Հայրապետյանին, նա տեղափոխվել է Մցխեթայի հիվանդանոց:
Tert.am-ի հետ զրույցում հիվանդանոցի տնօրեն Ալեքսանդրե Գագավան ասաց, որ վարորդի վիճակը ծայրահեղ ծանր է. «Ռոման Հայրապետյանի վիճակը ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Նա հիվանդանոց ընդունվել է պոլիտրավմայով, մի շարք կոտրվածքներ ու վնասվածքներ ունի»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում Վրաստանում՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհի 8-րդ կիլոմետրում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է ազգությամբ հայ ՌԴ 2 քաղաքացի, որից մեկը՝ անչափահաս, վիրավորվել է ՀՀ 3 քաղաքացի:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26