Բյուրականի մերձակա տարածքի անտառում բռնկված հրդեհը հիմնականում գետնատարած է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր ՎրեԺ Գաբրիելյանն ասաց, որ տարածքում հիմնականում այրվել են ոչ թե ծառերը, այլ չոր խոտը: «Ամեն ինչ արվում է, որպեսզի կրակը չտարածվի դեպի մերձակա բնակավայրեր: Անտառի այն հատվածներում, որտեղ հրշեջ մեքենաների մուտքն անհնար էր, կրակի օջախները ծառի ճյուղերով, լաթերով են հանգցրել»,-ասաց նա:
Վրեժ Գաբրիելյանի խոսքով` Բյուրականին հարակից անտառում հրդեհաշիջման աշխատանքները տարվում են 12 կմ պարագծով` 533 հա տարածքում: «Բյուրականի հրդեհը չի կարելի համեմատել «Խոսրովի» արգելոցի հրդեհի հետ: Մենք ամեն հնարավոր բան անում ենք, որ չհասնի այդ աստիճանին»,-հավելեց բանախոսը:
Բյուրականի հարակից անտառում բռնկված հրդեհի վնասի չափի եւ պատճառների մասին տեղեկատվություն կտրամադրվի հրդեհը մարելուց հետո:
Սեպտեմբերի 3-ին անտառում բռնկված հրդեհը մարելու համար փրկարարներն աշխատում են նաեւ գիշերային ժամերին: Սեպտեմբերի 7-ի դրությամբ տեղում աշխատում է 146 փրկարար, հարակից գյուղի բնակիչներ, անտառտնտեսության աշխատակիցներ (333 մարդ):
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26