Սեպտեմբերի 3-ից 6-ը Լեհաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը:
Լեհաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Բարտոշ Չիխորսկու և պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ հանդիպումների ընթացքում, որոնց մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, քննարկվել են ռազմատեխնիկական բնագավառում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ: Կողմերը բարձր են գնահատել ռազմատեխնիկական համագործակցության մակարդակը և նշել, որ այն ամուր հիմք է հանդիսանում նոր ծրագրերի և նախագծերի քննարկման համար:
Լեհաստանի արտգործնախարարությունում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ղարաբաղյան հիմնախնդրին. լեհական կողմը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ իր դիրքորոշումը: Դավիթ Փախչանյանն իր հերթին կարևորել է այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը:
Լեհաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ հանդիպման ընթացքում վերջինս շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հրավերին արձագանքելու և Կիելցեում կազմակերպված ռազմարդյունաբերական հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցելու համար: Բարտոշ Կովնացկին կարևորել է երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնել, որ լեհական արտադրության զինատեսակները և ռազմական տեխնոլոգիաները կհետաքրքրեն հայկական կողմին ու կբացեն համագործակցության նոր հեռանկարներ: Դավիթ Փախչանյանն իր հերթին ոլորտի լեհական ընկերություններին հրավիրել է մասնակցելու առաջիկայում Երևանում կայանալիք նույնաբնույթ ցուցահանդեսին:
Մասնակցելով Կիելցեի ռազմարդյունաբերական 25-րդ միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը, Դավիթ Փախչանյանը նաև աշխատանքային հանդիպումներ է ունեցել տարբեր ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44