Կառավարության շենքի մոտ հինգշաբթի՝ ժամը 12-ին, նախատեսվում է բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքների ներմուծման և սպառման:
«Բողոքի ակցիա՝ ընդդեմ թուրքական ապրանքի» նախաձեռնության կազմակերպիչ, «Հանուն օրենքի» նախաձեռնության անդամ Ծովինար Կոստանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց, որ ակցիայի ժամանակ կընթերցեն և բաց նամակ կհանձնեն կառավարությանը, որում առաջին պահանջը վերաբերում է Թուրքիայից սնունդ ներմուծելու հարցին:
«Մենք չենք կարող վստահ լինել, որ թուրքական սննդով մեր հանդեպ բակտերիոլոգիական զենք չի կիրառվում։ Սա շատ կարևոր, անվտանգության հարց է, որին պետք է պետականորեն անդրադառնալ»,-հայտարարեց Ծովինար Կոստանյանը՝ հավելելով, որ կառավարությանն ուղղված իրենց պահանջների մեջ է մտնում նաև ճկուն մաքսային քաղաքականության և ուղիների մշակումը՝ այլ երկրներից ապրանք ներմուծելու հետ կապված:
Ասուլիսի մյուս մասնակից՝ նախաձեռնության անդամ, բողոքի ակցիայի կազմակերպիչներից Արման Ղուկասյանի խոսքով՝ 2008-2014 թվականների ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 1,5 միլիարդ դոլարի ապրանք, իսկ անկախության տարիներին այդ ամբողջ թիվը կազմել է 2,2 միլիարդ դոլար:
Նա հայտնեց, որ դրանք պաշտոնական թվեր են միայն, ինչը իրականում ավելի շատ կարող է կազմել:
«Թուրքական ապրանքների ներմուծման դեմ պայքարը միշտ եղել է, բայց քառօրյա պատերազմից հետո այս խնդիրն օրակարգային դարձավ: Այս նախաձեռնությամբ փորձելու ենք ամեն ինչ անել, որ հաջողության հասնենք: Պետք է հաշվի առնենք, որ սրանով մենք խոսում ենք ազգային անվտանգության և արժանապատվության մասին»,-հավելեց Արման Ղուկասյանը:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55