Այսօր քննարկվել են Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրից օգտվելու համար մի շարք ընկերությունների կողմից ներկայացված հայտերը: Քննարկումը վարում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Ներկա էին նաև «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը, այլ պատասխանատուներ: Ծրագրի շրջանակում ագրովերամշակման ոլորտին տրամադրվում են 3 % տոկոսադրույքով, 150.0 մլն դրամի չափով, 1 տարի մարման ժամկետով սուբսիդավորվող վարկեր, որոնք նպատակաուղղվելու են բացառապես մթերվող խաղողի և պտուղ-բանջարեղենի արժեքի վճարմանը: Քննարկված թվով 9 հայտերից մեծ մասում առկա էին որոշ տեխնիկական խնդիրներ, ընկերություններին ժամկետ է տրվել համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Ռոբերտ Մակարյանի գնահատմամբ՝ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է:
«Այս պահի դրությամբ արդեն 12 ընկերության կողմից 1,3 մլրդ դրամի հայտ է ներկայացվել, և վերամշակողները շարունակում են ակտիվորեն դիմել: Անցյալ շաբաթ երեք ծրագիր հաստատվել է, և առաջիկա օրերին վարկերը կտրվեն: Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ գումարը տրվում է ոչ թե վերամշակողին, այլ մթերումից հետո անմիջապես փոխանցվում է գյուղացիական տնտեսության հաշվին»,-նշել է Ռոբերտ Մակարյանը: «Եվրոթերմ» ՓԲԸ տնօրեն Վահե Ղազարյանը նշում է, որ սա լավ սկիզբ է, լավ նախադեպ մթերողների, ֆերմերների և գյուղացիական տնտեսությունների հարաբերությունների զարգացման համար, և վստահաբար նպաստելու է և՛ գների կայունացմանը, և՛ մթերման ավելի ճիշտ ծրագրերի կառուցմանը, և՛ ավելի կայուն գյուղատնտեսության վարմանը: Ծրագրից օգտվելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարություն է դիմել նաև Իջևանի գինու-կոնյակի գործարանը: Այստեղ սեպտեմբերի 5-ին մեկնակել է խաղողի մթերման գործընթացը: Տնօրեն Ատոմ Եգորյանը նշում է, որ արդեն մթերել են 90 տոննա կարմիր խաղող, ընդհանուր առմամբ նախատեսում են մթերել նվազագույնը 2500 տոննա կարմիր և սպիտակ խաղող, գյուղացիական տնտեսությունների հետ աշխատում են պայմանագրային հիմունքներով: Նրա խոսքով՝ նման ցածր տոկոսադրույքով դրամային վարկերը իրենց կօգնեն, որպեսզի մթերումները լավ կազմակերպվեն, և պարտքեր չկուտակվեն: Ծրագիրն ավելի ընդլայնված ծավալներով կշարունակվի նաև հաջորդ տարիներին: 2018 թվականից յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150.0 մլն դրամից կբարձրացվի մինչև 1.0 մլրդ դրամ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55