ՀՀ պաշտպանության նախարարությունը դրական է վերաբերվում ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` պայմանագրային զինծառայողներին գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու օրենսդրական նախաձեռնությանը:
«Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը պատասխանել է.
«ՀՀ պաշտպանության նախարարությունը դրական է վերաբերվում ցանկացած օրենսդրական նախաձեռնության, որը միտված կլինի զինծառայողների սոցիալական վիճակի բարելավմանը և զինծառայողի մասնագիտության գրավչության բարձրացմանը, այդ թվում` ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված` պայմանագրային զինծառայողներին գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու նպատակով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում» փոփոխություններ կատարելու մասին առաջարկությանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում պայմանագրային զինծառայողների արտոնությունների մասով համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ դրույթը ներառված է «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած) , անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովության ռազմավարության» նախագծում»:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկում է գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ մասը գույքահարկից ազատում է միայն ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց, ինչը նշանակում է, որ արտոնությունը չի տարածվում պայմանագրային զինծառայողների, այդ թվում` 20 տարուց ավել ծառայության մեջ գտնվող սպայական կազմի ծառայողների վրա, որոնք ծառայությունը շարունակում են պայմանագրային հիմունքներով: Նման կարգավորումը կարող է նպաստել ՀՀ Զինված ուժերից 20 տարվա պարտադիր զինվորական ծառայություն անցած սպայական կազմի հոսունությանը:
15:30
14:13
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44