Երևանում այսօր տեղի է ունեցել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու ծրագրի շնորհանդեսը, որն իրականացվել է ՀՀ արդարադատության նախարարության ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, ԵՄ ներկայացուցիչ Գրեգորի Ցուրիսը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Սոցիալական ապահովության ծառայության պետ Հովհաննես Սահակյանը, այլք:
Դավիթ Հարությունյանը, կարևորելով նախաձեռնության իրականացումը, նշել է, որ երկու համակարգերի համակցման առաջին փուլում հնարավորություն է ընձեռնվում քաղաքացիներին ծննդյան նպաստների դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում:
Նախարարը հավելել է, որ արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը հանգեցնելու է վարչարարության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաև ժամանակի խնայողությանը:
«Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային կառավարման համակարգերի շարունակական ներդրման քաղաքականության ջատագովներից է, ինչի մասին է վկայում էլեկտրոնային կառավարման ոլորտում մի շարք նոր համակարգերի գործարկումը: Վառ օրինակ է www.e-draft.am կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկներն ամփոփելու գործընթացը»,- ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և գոհունակությամբ հավելել, որ ավարտին են մոտենում նաև e-apostille.am, e-license և e-hotline համակարգերի գործարկման աշխատանքները:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ առաջիկայում նախատեսում են ընդլայնել մատուցվող ծառայությունների ցանկը և 2018 թվականի հունվարից անցում կատարել նաև երրորդ և հաջորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստն այս եղանակով տրամադրելուն:
Նշենք, որ ծրագիրը կյանքի է կոչվել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված «Հանրային նորարարություն» մրցույթին ներկայացված գաղափարն իրականացնելու արդյունքում և Եվրամիության օժանդակությամբ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26