Թուրքիայի նախագահությամբ փորձ է արվում Հարավային Կովկասում ստեղծել մի առանցք` Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան, որը, բացի տնտեսական, հումանիտար, քաղաքական խնդիրներից, պետք է իր առաջ դնի և որոշ առումով դնում է ռազմական համագործակցության խնդիրներ: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը`անդրադառնալով Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Այս գործընթացը ես գնահատում եմ բացասական՝ տարածաշրջանային տեսանկյունից, Հայաստանին մեկուսացնելու տեսանկյունից և իհարկե ռազմական իր բաղկացուցիչ մասի տեսանկյունից»,-ասաց նա:
Նա նշեց, որ այս գործընթաց 2012 թվականից սկսած թափ է առնում, ինչը նաև կշարունակվի: «Ես կարծում եմ, որ մեր դիվանագիտությունն այս գործընթացին պետք է փորձի հակադրել Հայաստան-Իրան-Ռուսաստան առանցքի ստեղծումը և խորացումը: Սա է մեզ մնում, այլ ճանապարհ չեմ տեսնում դրան հակադրելու»,-ասաց նա:
Ռուբեն Սաֆրաստյանի գնահատմամբ՝ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան առանցք ստեղծելու գործընթացն ըստ էության մեծ վնաս է հասցնում Հարվային Կովկասի ապագային:
«Հարավային Կովկասի ապագան, իմ խորին համոզմամբ, ինտեգրված պետություններն են, որոնք պետք է լուծեն համատեղ՝ առաջնահերթ տնտեսական զարգացման խնդիրներ, իսկ առանձին- առանձին շանսերը պակասում են»,-ասաց նա և նշեց, որ արևմտյան տեսաբանները ևս գտնում են, որ Հարավային Կովկասի ապագան ինտեգրված տարածաշրջանն է:
Ինչ վերաբերում է «Ադրբեջանական լվացքատուն» անվանումն ստացած վերջին սկանդալային պատմությունը, ապա արևելագետը նշեց, որ դա բավական կխորանա:
«Մենք բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանն օգտագործում է ոչ օրինական միջոցներ՝ իր շահերը առաջ տանելու համար»,-ասաց նա և նշեց, որ այս հարցը հասարակական կազմակերպությունները պետք է բարձրացնեն, իսկ եթե որոշակի միջազգային կառույցներում հարցը դրվի քննարկման, ապա նոր մեր դիվանագիտությունը պիտի իր բոլոր ջանքերը գործադրի:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26