Սեպտեմբերի 9-ին ամբողջ աշխարհում նշվում է Առաջին օգնության համաշխարհային օրը: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին:
Ամեն տարի միլիոնավոր մարդիկ վնասվածքներ են ստանում կամ մահանում են՝ անհամապատասխան արձագանքի կամ ուշացած օգնության պատճառով: Առաջին օգնությունը արդյունավետ և արագ գործողությունների շարքում կենսական նշանակություն ունեցող այն առաջին քայլն է, որն օգնում է կանխել լուրջ վնասվածքները և մեծացնել փրկվելու շանսերը:
Առաջին օգնությունը առավել անվտանգ և դիմակայուն համայնքներ կառուցելու կարևոր բաղադիչներից է, ինչն էլ իր հերթին նպաստում է աղետներին նախապատրաստվածությանը և առողջապահական վտանգների նվազեցմանը:
Արդեն երկար տարիներ է, ինչ «Առաջին օգնությունը» Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) ռազմավարական ուղղություններից է:
Մենք մեծապես կարևորում ենք Առաջին օգնության գիտելիքների տարածումը բնակչության տարբեր խմբերի շրջանում, և մշտապես զարգացնում ենք մեր կարողություններն այս ոլորտում: Վերջին տարիներին մեծ թվով դասընթացներ ենք իրականացրել հատկապես սահմանամերձ մարզերի համայնքներում, քանի որ դրանք առավել խոցելի են, - նշում է ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:
ՀԿԽԸ-ն միակն է երկրում, որ Առաջին օգնության Եվրոպական խորհրդատվական կենտրոնի չափանիշներին համապատասխան դասընթացներ է իրականացնում տարբեր տարիքային և մասնագիտական խմբերի համար՝ արտակարգ իրավիճակներից և դժբախտ պատահարներից բնակչության խոցելիությունը նվազեցնելու նպատակով: ՀԿԽԸ Առաջին օգնության ուսումնամեթոդական կենտրոնի մասնագետներն իրականացնում են նաև ԱՕ սպասարկում զանգվածային միջոցառումների ժամանակ, ինչպես նաև ծրագրեր` ուղղված երեխաների անվտանգ վարքագծի դաստիարակմանը:
Այս տարվա թեման կենցաղային արտակարգ պատահարներն են, այն դեպքերը որոնք անսպասելի ու հանկարծակի տեղի են ունենում տանը, և կարող են լուրջ վնասվածքի կամ մահվան պատճառ դառնալ: Այդ պատճառով, մենք ցանկանում ենք բարձրացնել այն հնարավոր վտանգների վերաբերյալ իրազեկվածությունը, որոնց մարդիկ կարող են առնչվել իրենց տներում, ինչպես նաև ներկայացնել այն պարզ քայլերը, որոնք կարելի է ձեռնարկել առօրյայում հանդիպող արտակարգ իրավիճակներին դիմակայելու համար:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26