Լոռվա սարավանդը, հատկապես Դեբեդի կիրճը, ունենալով ռելիեֆային բավականին լուրջ կտրվածքներ ու լանդշաֆտային դասավորվածություն, կոմունիկատիվ առումով բավականին խոցելի է: Դա է պատճառը, որ այդ հատվածով անցնող միջպետական Մ-6 մայրուղին, որը ՀՀ-ն կապում է Վրաստանի հետ, գտնվում է, մեղմ ասած, ոչ բարվոք, մի շարք հատվածներում գրեթե անանցանելի վիճակում: Միջպետական երթևեկի համար իսկական չարիք դարձած ծանր բեռնատարները, ճանապարհի բնական դժավարություններին գումարվելով, վարորդների աշխատանքը վերածում են իսկական Գողգոթայի:
Երկար ժամանակ խոսակցություններ ու տեսակետներ էին հնչում, թե ճանապարհը պետք է վերանորոգվի, որոշ պեսիմիստներ ասում էին, որ այն ընդհանրապես պետք է փակել և փոխել միջպետական երթուղին:
Ստեղծված իրավիճակից ելնելով և այս ամենը հաշվի առնելով է, որ Կառավարությունը պատրաստվում է Եվրոպայի ներդրումային բանկից և Ասիական զարգացման բանկից ներգրավել խոշոր վարկ, որը կուղղվի Վանաձոր-Ալավերդի, ինչպես նաև՝մինչև հայ-վրացական պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի արդիականացմանը:
Ապրիլի 21-ին կայանալիք նիստում քննարկվելիք որոշման նախագծի նպատակն է կասեցնել ավտոճանապարհին հարող տարածքներում իրականացվող քաղաքաշինական գործունեությունը և հողահատկացման գործընթացը:
Ծրագրով նախատեսվում է ճանապարհի երթևեկելի մասի լայնացում, ինչպես նաև՝ որոշակի հատվածներում ջրահեռացման կարգավորում, քանի որ ռելիեֆային վատ պայմանների պատճառով ճանապարահատվածների որոշ գոտիներում ցուրտ եղանակի պայմաններում առաջանում է մերկասառույց:
Հավելենք նաև, որ նախորդ տարի Համաշխարհային բանկի հատկացումներով իրականացվեց Լոռվա տարածաշրջանում մեկ այլ` Ագարակ-Օձուն-Մ-6 ավտոճանապարհի վերանորոգումը: Ճանապարհը վերանորոգվեց խճային հիմքով և միաշերտ ասֆալտբետոնե 5 սմ ծածկով: Մայրուղուց մինչև նշված ճանապարհ տանող ճանապարհները վերանորոգվել են ավազակոճային և ցեմենտե միասեռ խառնուրդով:
Ամփոփելով նշենք, որ Մ-6 մայրուղու բարեկարգումն ու լայնացումը կունենա մի քանի դրական հետևանք: Նախ, կվերանան գրեթե ամենօրյա բնույթ ստացած ավտովթարներն ու բազմաթիվ մարդկային զոհերը, ինչպես նաև՝ տարածաշրջանում կտրուկ կաճի զբոսաշրջությունը, քանի որ այցելուների բավականին մեծ զանգված վատ կոմունիկացիաների պատճառով շրջանցում է Լոռու այդ հատվածը (չմոռանանք, որ այս հատվածում են գտնվում այնպիսի պատմաճարտարապետական կառույցներ, ինչպիսիք են Օձունի, Հաղպատի, Սանահինի վանական համալիները, Քոբայրի վանքը, Սանահինի հնադարյա կամուրջը և շատ այլ շինություներ), և ճանապարհի բարելավմամբ կփոխվեն մարդկանց կենսապայմանները:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34