Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Երևան քաղաքի Բեկնազարյան 3/3 հասցեում բացվեց «Նոր Զովք»-ի ևս մեկ սուպերմարկետ, որը թվով 22-րդն է: Սուպերմարկետների ցանցն իր պատմությունը սկսել է 17 տարի առաջ: Հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ «Նոր Զովք»-ը ներկայացնում է միշտ թարմ սննդամթերք, որն, ի դեպ թարմացվում է օրվա ընթացքում երկու անգամ: Արագ և որակյալ սպասարկում, մատչելի գներ. Ահա՛ «Նոր Զովք» խանութների ցանցի աշխատանքային կարգախոսը: Սուպերմարկետի բացումից հետո հարյուրավոր բնակիչներ ներս մտան, ովքեր, ինչպես իրենք նշեցին, շատ երկար են սպասել այս օրվան: Սուպերմարկետն այնքան մարդաշատ էր, որ ասեղ գցելու տեղ չկար: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գնումներ կատարողներն ասացին. «Մոտակայքում բոլոր խանութներում ապրանքներն անհամեմատ թանկ են և միանշանակ որակական հատկանիշներով մի քանի անգամ զիջում են «Նոր Զովք»-ի տեսականուն: Մենք շատ ուրախ ենք, որ վերջապես մեր մոտ էլ բացվեց և հնարավորություն ընձեռնվեց այսուհետ գնումների համար չգնալ այլ տեղ: Մենք հավատացած ենք, որ սուպերմարկետը հավատարիմ կմնա իր սկզբունքներին, ինչպիսին միչև հիմա է եղել, իսկ մեզ համար էլ արդեն գնումներ կատարելը ոչ թե հոգս կլինի, այլ հաճույք»: Սուպերմարկետն ամբողջովի նոր է վերանորոգվել և հագեցած է ժամանակակից տեսահսկող , լուսային և այլ համակարգերով: 400 քառակուսի մետր ընդգրկող սուպերմարկետում կա նաև թոնրատուն, տեղում տաք հացաբուլկեղեն է թխվում: Բոլոր հաճախորդները հեռացան սրահից նվերներով, քաղցրավենիքներով
© shamshyan.com
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26