Հայաստանում է գտնվում ԱՄՆ անտառային ծառայության փորձագիտական խումբը, որն աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության հետ՝ աջակցելու այնպիսի որոշումների կայացմանը, թե որտեղ, երբ և ինչպես պետք է կիրառել հետհրդեհային արդյունավետ միջոցներ, որոնք կմեղմեն հողերի էրոզիայի, հեղեղումների վտանգները և երկարաժամկետ հեռանկարում կնպաստեն ջրբաժանների առողջացմանը և բուսածածկի վերականգնմանը Խոսրովի ու Արտավանի անտառների հրդեհից հետո:
Հայաստանում ԱՄՆ դեսպանության մամուլի խառայության հաղորդմամբ, թիմը, որի կազմում ընդգրկված են անտառային գենետիկայի մասնագետ դ-ր Էնդրյու Բաուերը և հիդրոլոգ Դանա Բաթլերը, Հայաստանում խորհրդատվություն կառաջարկի ԱՄՆ անտառային ծառայության կողմից նման աղետներից հետո կիրառվող Այրված տարածքների արձագանքելու արտակարգ գործողությունների գործընթացի վերաբերյալ: Նրանք նաև կներկայացնեն հրդեհի տարածումը կանխելու եղանակներն ու խորհրդատվություն կապահովեն ջրբաժանների առողջացման երկարաժամկետ անելիքների շուրջ:
«Ուրախ ենք, որ հրդեհից հետո այս թիմը կարողացավ այսքան շուտ օգնության գալ մեր հայ գործընկերներին՝ ներկայացնելու լավագույն փորձը և գործելակերպերը: Հայաստանի հետ մեր գործընկերության շրջանակում սա կարևոր քայլ է, որը հետագայում թույլ կտա մեղմել հրդեհների հետևանքով հասցվող վնասը », - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Ամերիկացի երկու փորձագետները հանդիպումներ կունենան Խոսրովի արգելոցի աշխատակիցների, պետական պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների և մյուս շահագրգիռ կողմերի հետ՝ լսելու, ծանոթանալու և օգնելու գտնել հրդեհի գոտու ու դրա հարակից հատվածի այն առանցքային տեղանքները, որտեղ անհապաղ միջոցներ պետք է ձեռնարկվեն:
Այցի ընթացքում նրանք մասնավորապես կփորձեն պարզել այն տարածքները, որոնք կարող են վնասվել ջրահոսքերի ու բուսածածկի կորստյան պատճառով հողերի էրոզիայի հետևանքով: Նրանք առաջարկներ են պատրաստում անհապաղ ձեռնարկվելիք արտակարգ միջոցների մասին, որոնք նվազագույնի կհասցնեն մարդկանց կյանքին ու գույքին սպառնացող վտանգները՝ պայմանավորված հեղեղներով ու սողանքներով:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26