Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 97-րդ տարում սեպտեմբերի 10-ին կյանքից հեռացել է նյարդաբան, նյարդավիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Եվրասիական նյարդավիրաբուժության ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանում նյարդավիրաբուժության հիմնադիրներից Սուրեն Գեղամի Զոհրաբյանը։
«Արմենպրես»-ին նրա ընտանիքից տեղեկացրել են, որ Սուրեն Զոհրաբյանի հոգեհանգիստը կկայանա սեպտեմբերի 11-ին, ժամը 18։00-ին Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից, սեպտեմբերի 12-ի ժամը 14։00-ին։
Սուրեն Զոհրաբյանը ծնվել է 1921թ. ապրիլի 8-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում, ուսուցչի ընտանիքում։ 1942 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, Մոսկվայի բժշկական ակադեմիայի նյարդավիրաբուժական ինստիտուտում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական և դոկտորական ատենախոսության թեզերը։ 1947-1959 թվականներին վերապատրաստվել է Ռուսաստանի բժշկական ակադեմիայի նյարդավիրաբուժության ինստիտուտում: 1942 թվականից աշխատել է որպես նյարդաբան, նյարդավիրաբույժ։ Մեծ հայրենական պատերազմի ժամանակ զինվորական դաշտային հոսպիտալներում եղել է բաժանմունքի վարիչ։ 1958-1959 թվականներին Երևանի բժշկական ինստիտուտի պրոռեկտոր, 1958 թվականին կազմակերպել Է ԵԲԻ բժիշկների կատարելագործման ֆակուլտետը։ Ղեկավարել է նյարդաախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնն ու կլինիկան։ 1960 թվականին գործուղվել է Իրաք, այնտեղ կազմակերպել նյարդավիրաբուժական կլինիկա, միաժամանակ դասավանդել Բաղդադի բժշկական ինստիտուտում, կատարել բազմաթիվ վիրահատություններ, այնուհետև աշխատել է ԱՄՆ-ում, ապա գործուղվել է Աֆրիկա, աշխատել Հյուսիսային Զամբիայի համալսարանում։
1960-1991 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդավիրաբույժ, 1960 թվականից՝ նյարդավիրաբույժների հայկական ընկերության նախագահ, 1983 թվականից՝ նյարդավիրաբույժների եվրոպական և համաշխարհային ընկերակցությունների, Եվրասիական նյարդավիրաբույժների ակադեմիայի անդամ, 2004 թվականից՝ ՌԴ բժշկատեխնիկական ակադեմիայի անդամ։
Աշխատանքները վերաբերում են երևակայական ցավերի (կաուզալգիա) համախտանիշի, էպիլեպսիայի տարբեր ձևերի ախտածնության, կլինիկայի և բուժման, գլխուղեղի անոթային հիվանդությունների և գանգագլխուղեղային վնասվածքների, համաճարակաբանության հարցերին։
Նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդիական խնդիրներին նվիրված 4 մենագրությունների և 247 գիտական աշխատանքների հեղինակ է։
Զորաբյանի անունով է կոչվել Երևանի «Շտապ օգնություն» գիտաբժշկական կենտրոնի նրա նախաձեռնությամբ հիմնադրված նյարդավիրաբուժական կլինիկան։
Սուրեն Զոհրաբյանը ՀՀ գիտության վաստակավոր գործիչ է, պարգևատրվել է ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկի շքանշանով, «Մխիթար Հերացու» շքանշանով, «Բաղրամյանի» շքանշանով, Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով, ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի ոսկե մեդալով։
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44