Այս շաբաթ գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով առաջարկվում է հաշմանդամի սայլակը և լսողական սարքը տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համարժեք սայլակ կամ լսողական սարք: Անձը, եթե նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, իր միջոցներից կարող է վճարել գների միջև եղած տարբերությունը: Ինչպես նաև, եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ լսողական սարք, քան հավաստագրի գնային արժեքն է, որոշմամբ առաջարկվում է հավաստագրի ավելացած գնային արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն): Միաժամանակ, հաշմանդամի սայլակի ձեռքբերման հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար հավաստագրի գնային արժեքը ավելանում է 25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով օգտագործի սայլակը, ինչը կնվազեցնի անհարկի դիմելիությունը։ Այս գործընթացը նախատեսվում է փորձնական սկսել այս տարվա ընթացքում:
Գործադիրի հավանությանն է արժանացել ՀՀ-ում հաշմանդամային սպորտի զարգացման հայեցակարգը, որի հիմնական նպատակն է խթանել հանրապետությունում հաշմանդամային սպորտի զարգացմանը, առողջ կենսակերպի գաղափարի արմատավորմանն ու տարածմանը և այլն:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների ֆինանսավորման ընթացակարգերը վերանայելու և զինվորական կենսաթոշակների նշանակման և վճարման ցուցակների ձևավորման գործընթացը «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով իրականացնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այսպիսով, 2018 թ. հունվարի 1-ից համապատասխան մարմինների համակարգերի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ և պարգևավճար նշանակելու և վճարումն ապահովելու նպատակով՝ վճարման ցուցակները վճարող կազմակերպություններին տրամադրելու գործառույթները կիրականացվեն «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի միջոցով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի կենսաթոշակառուի կենսաթոշակը կանխիկ եղանակով կվճարվի «Հայփոստ»-ի միջոցով։ Արդյունքում կբարելավվի այդ անձանց հաշվառման գործընթացի արդյունավետությունը, ՀՀ պետբյուջեի ծախսերի հասցեականությունն ու ֆինանսական միջոցների կառավարելիությունը, կենսաթոշակառուներին մատուցվող ծառայությունների որակը, կնվազեն կոռուպցիոն ռիսկերը:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01