Ըստ Ամերիկայի Սրտի Ասոցիացիայի ամսագրի նոր համարում լույս տեսած հետազոտության արդյունքների` որքան մարդու հասակը ավելի բարձր է, այնքան թրոմբոզ առաջանալու վտանգը մեծ է:
Հետազոտությանը Շվեդիայից մասնակցել են ավելի քան երկու միլիոն քույրեր և եղբայրներ: Պարզվել է, որ անոթային թրոմբոէմբոլիան կախված է մարդու հասակից և ցածրահասակների մոտ ավելի քիչ է հանդիպում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ՝
« Հասակը մի բան է, որը մենք չենք կարող կարգավորել»,- ասում է հետազոտության գլխավոր մասնագետ բ.գ.դ. դոց. Բ. Զոլերը: - «Բնակչության հասակն անընդհատ ավելանում է, ինչը նպաստում է թրոմբոզների շատացմանը»:
Հաստատված է, որ ամեն տարի թրոմբոէմբոլիան ախտահարում է մոտ 600,000 ամերիկացի՝ դառնալով սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի կաթվածի առաջացման երրորդ պատճառն ըստ տարածվածության: Ամենահաճախ հանդիպող դրդապատճառներն են վիրահատությունները, քաղցկեղները, անշարժությունը և հոսպիտալացումը: Կանանց մոտ կարող է առաջանալ նաև հղիության, դաշտանադադարի կամ հորմոնալ պրեպարատների ընդունման ժամանակ:
Զոլերն ասում է, որ ձգողության ուժը կարող է դեր ունենալ հասակի և թրոմբոզի միջև կապի համար: «Հնարավոր է, որ բարձրահասակ մարդկանց ոտքերի երակներն ավելի երկար են և խնդիրների առաջացման համար ավելի մեծ մակերես կա»,- բացատրում է նա:- «Բացի այդ, գրավիտացիոն ճնշումը ավելի մեծ է բարձրահասկների ոտքերում, ինչը կարող է հանգեցնել արյան հոսքի դանդաղեցման և նույնիսկ կարճատև կանգի»:
Բացերից մեկն այն է, որ հետազոտությունն իրականացնողները ոչ մի տվյալ չունեին մասնակիցների մանկության և ծնողների ապրելակերպի (ծխել, սննդակարգ, ֆիզիկական ակտիվություն) մասին: Բացի այդ, հետազոտությունն անցկացվել է Շվեդիայի բնակչության շրջանում և կարող է չհամապատասխանել այլ երկրների ցուցանիշներին:
«Կարծում եմ մենք պետք է ընդգրկենք հասակը ռիսկային գործոնների մեջ այնպես, ինչպես քաշի ավելցուկը, բացի այդ, պետք է հետազոտություններ իրականացնել` պարզելու համար, թե կոնկրետ ինչպես է հասակը կապված արյան ժառանգական հիվանդությունների և այլ վիճակների հետ»,- ասում է Զոլերը:
Աղբյուր՝ Doctors.am
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44