Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 13-ին ելույթ կունենա դասական երաժշտության ամենահայտնի և հեղինակավոր «Գրամոֆոն-2017» մրցանակաբաշխության ընթացքում:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, «Գրամոֆոնը» դասական երաժշտության ամենանշանակալի մրցանակաբաշխությունն է, ինչպես Օսկարը՝ կինոարվեստի, Նոբելյանը՝ գիտության, Բուկերը՝ գրականության բնագավառներում։ «Գրամոֆոն» ամենամյա մրցանակը տրվում է դասական երաժշտության ասպարեզում տարվա լավագույններին: Ի դեպ, 2017-ը «Գրամոֆոնի» համար հոբելյանական է. նշվում է վերջինիս 40-ամյակը։
Երեկոյի ընթացքում Համահայկական նվագախմբին, որը հանդես կգա մրցակցությունից դուրս, կմիանան դասական երաժշտության ամենահայտնի անունները՝ «Գրամոֆոնի» ներկա և նախկին մրցանակակիրները՝ շնորհավորելով այս խոշորամասշտաբ իրադարձության հոբելյանը։
Նախորդ տարիներին «Գրամոֆոնի» հանձնման հանդիսավոր երեկոները ղեկավարել են այնպիսի հայտնի դիրիժորներ, ինչպիսիք են սըր Քոլին Դևիսը, սըր Անտոնիո Պապանոն և այլք։ Այս տարի այդ պատիվը վերապահված է մաեստրո Սերգեյ Սմբատյանին, որը ի դեպ Լոնդոնում ուսանել է հենց սըր Քոլին Դևիսի մոտ։
Երկրորդ տարին անընդմեջ արարողությունն ուղիղ կհեռարձակվի medici.tv-ով. այդպիսով ամբողջ աշխարհի դասական երաժշտության սիրահարները հնարավորություն կստանան դիտելու բոլոր կատարումները և մրցանակակիրների ելույթները:
«Գրամոֆոն-2017»-ի հանդիսավոր երեկոն տեղի կունենա Լոնդոնում՝ Նորթամբերլենդ պողոտայի շլացնող հանդիսավայրում:
«Գրամոֆոն» ամսագրի գլխավոր խմբագիր Ջեյմս Ջոլին նշում է, որ ուրախ են, որ իրենց միանալու է Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, որը բաղկացած է աշխարհի լավագույն նվագախմբերի հայ երաժիշտներից։
«Համահայկական նվագախմբի մասնակցությունն այս միջոցառմանն իսկապես կհաղորդի միջազգային հնչեղություն: Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի երեկոյի ընթացքում վայելենք հայկական երաժշտությունն այն մարդկանց կատարմամբ, ովքեր իսկապես արձագանքում են դրա կախարդանքին»,- ասում է Ջեյմս Ջոլին:
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55