Հայաստանը Համաշխարհային բանկի հետ համագործակցում է 1992 թվականից, 2012-2013թթ. արդեն դուրս է եկել միջազգային զարգացման գործակալության օպերացիոն երկրների շարքից, ինչը դրոշակ է բարձրացնում, որ այդ պահից սկսած ՀԲ-ի չափանիշներով Հայաստանը համարվում է միջին եկամուտ ունեցող երկիր:
Այս մասին այսօր Համաշխարհային բանկի և Հայաստանի միջև 25 տարվա համագործակցությանը նվիրված ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Համաշխարհային բանկի Եվրոպա և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխնախագահ Սիրիլ Մյուլերը հստակ նշեց, որ 1992-ից մինչև այժմ Հայաստանն ունեցել է լավ առաջընթաց: Ըստ երկրների համեմատականի՝ այդ առաջընթացը չափվում է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, դա չափվում է ենթակառուցվածքների զարգացան ինդեքսով, ինչպես նաև գնողունակության բարտերով ճշգրտված մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով, որով չենք կարող չարձանագրել, որ առաջընթաց ունեցել ենք»,-ասաց Արամյանը:
Զարգացման տեմպի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարն ասաց, որ վերջին ժամանակահատվածում կառավարությունն ունի ամբիցիոզ քայլեր նախաձեռնելու շարժառիթներ ու պահանջներ, որը ամրագրված է Կառավարության ծրագրում և ինչի մասին բարձրաձայնել է նաև ՀԲ –ի ներկայացուցիչը:
«Տնտեսական աճի մոդելը պետք է վերաիմաստավորվի: Այսինքն, այն տնտեսական աճի մոդելը, որը մենք ունեցել ենք մինչև ճգնաժամը, հենց ճգնաժամն էլ վեր հանեց, որ դա կայուն չէ, որովհետև ունեինք բարձր աճի տեմպեր, բայց իրականում այդ աճի տեմպերի մի մասը համաշխարհային էքսպանսիայի արդյունքում էր, դա տրանսֆերտների արդյունքում էր, որ գալիս էր պահանջարկ էր բարձրանում, շինարարությունն էր զարգանում և այլն: Ժարգոնով ասած՝ ներքին կարողությունների կամ ներքին աճի փոքր ցուցանիշներն էին, որ բացատրում էին այդ բարձր աճը»,-ասաց Արամյանը:
Նրա խոսքով՝ հետագայում պետք է թևակոխել այն փուլ, որ ՀՀ տնտեսությունն աճի ներքին արտադրողականության բարձրացման հաշվին,իսկ դա նշանակում է տնտեսական մոդելի վերաիմաստավորում:
« Կարծում եմ, որ մենք վերջին տարիներին հենց այդ ուղղությամբ էլ գնում ենք: Արտահանումը մեր ընդհանուր ՀՆԱ-ում միջճգնաժամային հատվածում և այսօր ավելի քան 10 տոկոսային կետով բարձրացել է»,-ասաց Արամյանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26