Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին համաձայնագրի վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը հիմնական զեկուցող ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը պնդեց, թե իրենք 70-ն անց մարդկանց չենք արգելում զբաղվել գիտությամբ, ուղղակի ուզում են խթանել 30-ից 50 տարեկան գիտնականների գործունեությունը:
«Այս ինտերվալում գիտականների խիստ պակաս ունենք: Երիտասարդական ծրագրերով մեզ հաջողվեց գիտական ծրագրերի ղեկավարների 30 տարեկանների քանակը մեծացնել և գիտական ծրագրերի 30%-ը երիտասարդներ են ղեկավարում: Բան այն է, որ 35-ից հետո նրանք արդեն հեղինակավոր ամսագրերում հրապարակվելով, հրավերք են ստանում աշխարհի տարբեր երկրներից՝ առաջարկելով լավ աշխատանքային պայմաններ, մարդիկ հեռանում են, և այս տիրույթում, որ գիտության պահանջ կա, վակում կա, ինչն էլ փորձում ենք լրացնել»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, թե այս որոտում ևս մոնոպոլացված է: «Ասում են, որ շտամպ կա, և նույն մարդիկ դարեր շարունակ ստանում են դրամաշնորհը, կաստա է ձևավորվել գիտական էլիտայի, որը ճեղքել հնարավոր չէ: Իսկապես փոփոխությունների կարիք, ունի, որպեսզի մեր իրական, կրեատիվ պոտենցիալը չարտագաղթի»,-ասաց նա:
Նա նաև հարցրեց, թե համաձայնագրին միանալուց հետո 45 մլն դոլար դրամաշնորհի որքանն է եղել ուղղակի դրամաշնորհ, որքանը տեխնիկական այս կամ միջոցներ: «Որովհետև ասում են, հին, բռակ ու վտանգավոր սարքերը այս ծրագրի շրջանակներում առաքել են ՀՀ»,-ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ այդ գումարից մոտ 4,5 մլն սարքավորումների ձեռքբերման համար են ծախսվել, իսկ հին սարքեր գոյություն չունեն: «Հիմա բնականաբար հանվել են, դուրս գրման գործընթաց է սկսվել հին սարքերի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է երիտասարդներին, որ դիմել են և մերժվել, ասաց, որ ծրագրերի ընդունման հստակ ընթացակարգ գոյություն ուներ և պահանջվում էր, որ ներգրավվեն ծրագրերին նրանք, ովքեր աշխատել են ռազմատեխնիկական ոլորտում, իսկ, քանի որ նրանք երիտասարդ են, բնականաբար չեն կարողացել:
Բայց շեշտեց, որ 1700 մարդ ծրագրերին մասնակցել է, ինչը բավական լուրջ թիվ է և նախկին խորհրդային երկրներից երրորդ է, որ այդ քանակությամբ դրամաշնորհներ է ստացել:
Հարությունյանը նշեց, որ նոր համաձայնագրով արդեն այդ պահանջները չկան: Նա հավելեց, որ ծրագրերի 30%-ի ղեկավարները երիտասարդներ են Հայաստանում:
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26