Վերջին կոռուպցիոն սկանդալներից հետո Ադրբեջանի ղեկավարությունը՝ այդ երկրի նախագահի գլխավորությամբ, ջղաձգումների մեջ է և փորձում է նոր հարթակներ գտնել իրենց սուտը տարածելու համար: Այսօր ԱԺ ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Իսլամական համագործակցության կոնֆերանսի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղը պատմական Ադրբեջանի տարածք է:
«Պատմական տարածք ունենալուց առաջ նախ պետք է պատմություն ունենալ: Ադրբեջանն ունի ընդամենը 99 տարվա պատմություն: Համեմատության համար ասեմ, որ հայտնի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Ադրբեջանից 40 տարով մեծ է»,- ընդգծեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը, խոսելով Հայաստանին իսլամաֆոբիայի և մահմեդական հուշարձանները ոչնչացնելու մեջ մեղադրող հայտարարության մասին, ասաց, թե ցանկացած ժողովրդավարական երկիր այդ առումով կարող է վերցնել Հայաստանի ստացված փորձը:
«Հայաստանում ապրում է ընդամենը 2500 քուրդ մահմեդական, իսկ Հայաստանը նոր Սահմանադրությամբ ընդամենը 2500-անոց քրդական համայնքին տվել է հնարավորություն Ազգային ժողովում պատգամավոր ունենալ: Եթե ամբողջ աշխարհում այդպես են ճնշում, ես կցանկանայի, որ Ալիևն էլ այդպես «ճնշեր» իր ազգային փոքրամասնություններին: Սրանք հերթական ծիծաղելի և զավեշտալի հայտարարություններն են, որոնք բխում են նրանից, որ Ադրբեջանի ղեկավարությունը կանգնել է ֆորս մաժորի առջև: Հրապարակումներ են եղել այն մասին, որ Ադրբեջանն աջակցել է ահաբեկչությանը, նաև արևմտյան հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ փաստեր են ներկայացրել Ադրբեջանի մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալների մասին, ուստի Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շեղել սլաքները, սակայն դա չի ստացվում»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ հայերը ոչնչացնում են մահմեդական հուշարձանները, Շարմազանովը մատնացույց արեց, որ Երևանի կենտրոնում է գտնվում Կապույտ մզկիթը, որը Երևանի խորհրդանիշներից մեկն է:
«Հուշարձանների ոչնչացման մասին խոսելուց առաջ լավ կլիներ մեղր ուտել և հիշել, Նախիջևանում նրանք ոչնչացրել են տասնյակ հազարավոր հայկական խաչքարեր»,- եզրափակեց էդուարդ Շարմազանովը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26