Հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստան ներմուծվող արտադրական նշանակության մեքենասարքավորումները և հումքը սահմանին կազատվեն ավելացված արժեքի հարկից: Ազգային ժողովը քննարկում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշեց, որ փոփոխության նպատակն է տնտեսավարողներին հնարավորություն տալ ունենալ շրջանառու միջոցներ, դրանք ուղղել տնտեսական գործունեության ընդլայնմանը:
«Այն ավելացված արժեքի հարկը, որը արտադրական նշանակության մեքենասարքավորումների և հումքի ներմուծման ժամանակ չի վճարվի սահմանին, կվճարվի այդ սարքավորումների օգտագործմամբ արտադրված ապրանքների հետագա իրացման փուլում: Կարող ենք թե ֆինանսական, թե ժամանակի առումով սա համարել համարձակ նախաձեռնություն, քանի որ ժամանակի ընթացքում եկամտային ազդեցությունը կարող է հասնել ընդհուպ մինչև 40 միլիարդ դրամի, սակայն կարծում ենք, որ երկարաժամկետ հատվածում այս միջոցառումը էական միջամտություն է ունենալու տնտեսական գործունեությունն ակտիվացնելու առումով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Միրումյանը:
Միրումյանը հավելեց, որ օրենքի ընդունման դեպքում այն հետադարձ ուժ է ունենալու, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարող են լինել ընկերություններ, որոնք ունեն արտադրական նշանակության մեքենասարքավորումներ և հումք ներմուծելու համար՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը: «Մենք չենք ցանկանում ստեղծել մի իրավիճակ, որ նման ներդրումային ծրագրեր ունեցող կազմակերպություները մի քանի ամիս ևս սպասեն մինչև օրենքն ուժի մեջ կմտնի»,- մանրամասնեց ՊԵԿ նախագահի տեղակալը:
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44