Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում այս տարվա սեպտեմբերը հայտարարվել է օրգանական ամիս: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, տեղի է ունեցել նախաձեռնության պաշտոնական մեկնարկին նվիրված արարողությունը, որին մասնակցել է նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրազեկման արշավի նպատակն է ֆերմերների, վերամշակողների եւ շահագրգիռ այլ կողմերի շրջանում տարածել օրգանական գյուղատնտեսության գաղափարը, կոչ անել սպառողներին գնել առողջ հայկական օրգանական սնունդ:
Շնորհակալություն հայտնելով Եվրամիությանն ու ԱԶԳ-ին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար` ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է այս ուղղության կարեւորությունը ոլորտի զարգացման համար:
«Մենք համոզված ենք, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունն ունի զարգացման մեծ ներուժ: Մասնավորապես, հաշվի առնելով միջազգային շուկաներում օրգանական մթերքի մեծ պահանջարկը, ինչպես նաեւ սպառողների շրջանում առողջ ապրելակերպը նախընտրողների թվի ավելացումը, օրգանական գյուղատնտեսությունը նպաստում է ոչ միայն գյուղացիական տնտեսությունների շահութաբերության ավելացմանը, այլեւ դրական ազդեցություն է ունենում մեր բնակչության առողջության վրա: Օրգանական գյուղատնտեսություն ունի բոլորը հնարավորությունները դառնալու Հայաստանի գյուղատնտեսության նոր ուղղություններից մեկը», - նշել է Իգնատի Առաքելյանը:
Նախարարի խոսքով` հանրապետության այն համայնքներում, որտեղ հնարավոր չէ գյուղատնտեսության խոշորածավալ զարգացում ապահովել, կարելի է հիմնել փոքր կամ միջին օրգանիկ գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսություններ, որոնք կբարելավեն գյուղացիների վիճակը, կզարգանան եւ լրացուցիչ եկամուտներ կստեղծեն:
Իգնատի Առաքելյանը նաեւ հավելել է, որ Եվրամիության երկրների շուկաներում մեծ է առողջ սննդի պահանջարկը եւ հայկական որակյալ օրգանական արտադրանքն այնտեղ կարող է իր ուրույն տեղը զբաղեցնել:
Շեշտելով, որ ՕԳԱՆ ծրագիրը մշտապես գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ուշադրության կենտրոնում` նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի այս ճյուղի հետագա զարգացմանը:
Միջոցառման ընթացքում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին խրախուսել է բոլորին տեղեկացված լինել թարմացվող իրադարձությունների մասին, ինչը կօգնի ծանոթանալ օրգանական գյուղատնտեսությանը, ինչպես նաեւ պարզել, թե որտեղ կարող են ձեռք բերել օրգանական արտադրանք:
Դեսպան Սվիտալսկին ընդգծել է, որ Եվրամիությունը կարեւորում է օրգանական գյուղատնտեսության խթանման գործընթացը Եվրոպայի սահմաններից դուրս՝ նշելով բազմաթիվ պատճառներ, այդ թվում` սպառողների առողջությունը, բնապահպանական հետեւանքները եւ արտադրողների ֆինանսական կայունությունը: «ԵՄ-ն Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ներդրում է կատարում ոչ միայն բնակչության սննդամթերքի անվտանգության ապահովման համար, այլ նաեւ առողջ ապրելակերպի ռազմավարության նկատառումներով, ինչը համահունչ է առողջ ապրելակերպին ուղղված կառավարության քաղաքականության հետ», - նշել է Եվրամիության դեսպանը:
«Ավստրիայում կուտակված հսկայական փորձը նպատակ ունի զարգացնել Հայաստանում օրգանական հատվածը, որը, չնայած վերջին տարիների օրգանական շարժման նախաձեռնողների ջանքերին, դեռեւս երկար ճանապարհ ունի անցնելու: Նախագիծը երկրում ամենախոշորներից մեկն է, որն ուղղված է օրգանական հատվածի կայուն զարգացմանը: Այս համապարփակ նախաձեռնությունը ներառում է անհրաժեշտ օրենսդրական եւ կանոնակարգային փոփոխություններ, ֆերմերների եւ արտադրողների ուղղակի աջակցություն դրամաշնորհային սխեմաների միջոցով, ընդլայնված մարքեթինգային աջակցություն՝ միջազգային եւ ներքին շուկաներում հայկական օրգանական արտադրանքը պատշաճ ներկայացնելու համար», - նշել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը:
««Օրգանական սեպտեմբերի» ընթացքում կկազմակերպվեն իրազեկման մի շարք միջոցառումներ՝ հեռուստագովազդների շարք, արտաքին գովազդ, գովազդ սոցիալական ցանցերում, ինչպես նաեւ վիկտորինաներ www.dasaran.am կայքում: Ծրագրի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ օրգանական ոլորտի փորձագետների հետ, «Օրգանական զրույցներ» հանրահայտ հայերի հետ, խոհարարական վարպետության դասեր, հանդիպումներ արտադրողների եւ վաճառքով զբաղվող ընկերությունների հետ: Բացի այդ, հայ սպառողին տեղական օրգանական արտադրանքը ներկայացնելու նպատակով Carrefour սուպերմարկետում բացվել է «Օրգանական անկյուն», որտեղ, ի լրումն Գրին Դեյ օրգանական խանութի, կներկայացվի հայկական սերտիֆիկացված օրգանական արտադրանք», - նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:
Մասնակիցները պատասխանել են նաեւ լրագրողներին հարցերին: Միջոցառումը եզրափակվել է օրգանական սուրճի հյուրասիրությամբ:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26