ԱԺ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի խորհրդարանական քննարկումներին ներկա է լինելու: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, թե ինքը ելույթ էլ պատրաստել թեմային առնչությամբ:
«Կարծում եմ՝ «Ելք»-ի փաստարկները հիմնավոր չեն, միակողմանի են, իմ ելույթում կանդրադառնամ դրան»,- ասաց Ֆարմանյանը:
Tert.am-ի դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ԵԱՏՄ-ն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական միավորում է, հիմա ձեր ելույթի հակափաստարկները ո՞ր մասով են լինելու, Ֆարմանյանը պատասխանեց.«Անպայման լինելու է քաղաքականի մասին անդրադարձ: ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության քննարկումների ժամանակ էլ ասել եմ, որ, այո, տնտեսական բովանդակությամբ հանդերձ, սա քաղաքական նախաձեռնություն է: Աշխարհում տեղի ունեցող ինտեգրացիոն որևէ գործընթաց, որը ներառում է տարբեր պետությունների շահեր, չի կարող քաղաքական բովանդակություն չունենալ, քաղաքական շահեր չունենալ»:
Ֆարմանյանը, արձագանքելով Tert.am մյուս հարցին` արդյո՞ք ԵԱՏՄ-ն գոնե քաղաքականապես կայացե՞լ է, չէ՞ որ անդամ պետությունները քաղաքականապես միմյանց չեն աջակցում, ասաց, որ իր գնահատմամբ՝ աշխարհում չկա ինտեգրացիոն որևէ միավորում, որտեղ գործընթացին ներառված լինեն տարբեր պետություններ, ու առանձին հարցերի շուրջ չունենան տարբեր մոտեցումներ, հակասություններ:
«Ռազմաքաղաքական առումով ամենակայացած դաշինքի՝ ՆԱՏՕ-ի պարագայում էլ այս սկզբունքը գործում է: Համաշխարհային մամուլն այսօր հեղեղված է Գերմանիայի և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների մասին հրապարակումներով, որը նույնիսկ վտանգավոր սահմանների է հասնում: Մենք՝ որպես հասուն պետականություն ունեցող ժողովուրդ, պետք է հասկանանք, որ ինչպիսի ինտեգրացիոն միավորումներում էլ ՀՀ-ն լինի, միևնույն է, շատ բնական է, կա, լինելու է, ու ոչ բոլոր հարցերի վերաբերյալ է լինելու նույնական կարծիք»,- եզրափակեց Սամվել ֆարմանյանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26