Սարի թաղի ցուցարար Հրաչյա Բոյաջյանին անօրինական կալանավորելու և կալանքի տակ պահելու հարցով նրա պաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2017 թ. մայիսի 30-ին գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Դրա հիմքում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության (5-րդ հոդված), հավաքների և միավորման ազատության (11-րդ հոդված), ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի (13-րդ հոդված) իրավունքների խախտումներն են:
Հրաչյա Բոյաջյանը կալանքի տակ է գտնվում 2016 թ. սեպտեմբերից և մեղադրվում է 2016 թ. հուլիսի 19-ին Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցին հարող տարածքում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
Հիշեցնենք՝ Հրաչյա Բոյաջյանը, ի թիվս Սարի թաղի այլ բնակիչների, փողոց է դուրս եկել իրենց բնակավայրի գազի, ջրի, էլեկտրաէներգիայի մատակարարման ու երթուղային տրանսպորտի աշխատանքի դադարեցման պատճառով և ոստիկանների կողմից զենքի ցուցադրաբար գործադրումից և հայհոյանքներ հնչեցնելուց անակնկալի գալով և վիրավորանք զգալով՝ սկսել է քարեր նետել նրանց ուղղությամբ: Այս գործով դեռևս դատավճիռ չի կայացվել: Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հերթական դատական նիստը նշանակված է 2017 թ. սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15:00-ին: Նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:
ՄԻԵԴ ներկայացրած գանգատով Հրաչյա Բոյաջյանի պաշտպանը հիմնավորումներ է ներկայացրել այն մասին, որ նրա գործողությունները իշխանության ներկայացուցչի դեմ ուղղված չեն եղել, դրանց ոչ ճիշտ ու անհիմն իրավական գնահատական է տրվել, և նա կալանքի տակ է պահվում առանց օրինական հիմքերի:
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26