Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման էր ստորագրել, որով ներում է շնորհում ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին:
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը Լապշինին իր կամքով չի, որ ներում է շնորհել:
Պարո՛ն Բաբայան, Ադրբեջանն իր այս քայլով, ի՞նչ է փորձում ասել կամ անել:
-Ըստ երևույթին, Ադրբեջանի նկատմամբ մեծ ճնշումներ են եղել: Մենք սա չենք դիտարկում լոկ Ադրբեջանի պարտություն, այլ՝ մարդու իրավունքների հաղթանակ՝ բռնության, խտրականության և ռասիզմի դեմ:
Իսկ ո՞ր կողմից են եղել ճնշումները:
-Կարելի է պատկերացնել, որ հիմնականում Իսրայելից, քանի որ Լապշինը նաև Իսրայելի քաղաքացի է և ծագումով հրեա: Այն ինչ կատարվեց Լապշինի հետ, ոչ այլ ինչ է, քան հոլոքոստի շարունակություն, դրա ժամանակակից դրսևորում։
Մարդուն ձերբակալել զուտ Արցախ այցելության համար և տանջանքների ենթարկելով մարդուն հասցնել մինչև ինքնասպանության փորձի, բռնության և ռասիզմի ամենավատ դրսևորումն է:
Կարելի է ասել, որ Լապշինն իրեն շատ տղամարդկային պահեց և չկոտրվեց: Սա նաև նրա հաղթանակն է չարության, բռնության և անարդարության դեմ:
Այսօր տեղեկություն տարածվեց նաև, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնում է Իսրայել: Կարելի՞ է ենթադերել, որ այցը Լապշինի գործի հետ է կապված, թե այլ խնդիրներ կան:
Վերջերս Իսրայելում սկանդալ առաջացավ՝ կախված Ադրբեջանին անօդաչու թռչող սարքեր վաճառելու հետ:
Սա ցույց է տալիս, որ Իսրայելն էլ կամաց-կամաց ուզում է վերանայել իր քաղաքականությունն Ադրբեջանի հետ: Սա ևս պատճառներից մեկն է, որ այսօր Ադրբեջանը ցայտնոտի մեջ է հայտնվել: Նրանք փորձում են խնդրել, համոզել Իսրայելին, որպեսզի իրենց համագործակցությունը չտապալվի:
Ի՞նչ քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի հետագայում Արցախ այցելած օտարերկրացիները նմանատիպ իրավիճակներում չհայտնվեն:
Արել ենք այն, ինչ կարողացել ենք՝ բողոքի ակցիաներ, նամակներ, հորդորներ… բայց կարծում եմ, որ այն մարդիկ, որոնք գալիս են այստեղ, չեն վախենում այսպիսի քաղաքականությունից: Ընդհակառակը՝ Լապշինի ձերբակալությունից հետո մեծացել է Արցախ այցելության հոսքը: Սա ևս յուրովի բողոքի ակցիա է Ադրբեջանի և նրա վարած քաղաքականության նկատմամբ:
Դուսյա Ղազարյան
Vesti.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26