Լոռիում թալանել են ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի պատվավոր քաղաքացի, Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Հակոբ Ազիզյանին:
Կատարված գողությունը դերասանը հայտնաբերել է սեպտեմբերի 11-ին Փամբակում գտնվող իր տուն այցելելուց հետո:
«Իմ ավտոտնակից մեքենայիս անիվները, գազի բալոնը, ռեդուկտորը, ինչ հարմար են գտել, ավերել են, հանել մեքենայի վրայից ու տարել են: Նաեւ գործիքներ ունեի բավականին թանկարժեք, դրանք էլ են տարել: Ջղայնացած թողել հետ եմ եկել Վանաձոր, նույնիսկ չգիտեմ, թե էլ ինչ են տարել: Հիմա մենք գյուղում չենք մնում, մեքենաս էլ չի աշխատում, դրա համար հաճախ չեմ գնում, չգիտեմ էլ, թե երբ է եղել գողությունը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց դերասանը:
Ժողովրդական արտիստը վրդովված է. վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում իրեն արդեն 3-րդ անգամ են թալանում: Մինչ այս դեպքը նախորդ տարի երկու ամսվա ընթացքում թալանել են դերասանի բնակարանը:
«Ես շատ վրդովված եմ, որովհետեւ մեկ տարի առաջ էլ Բազումի տունս երկու անգամ թալանեցին»,- նշեց նա:
Առաջին անգամ բնակարանից գողացել են ինչպես գույք, այնպես էլ տարբեր գերատեսչությունների կողմից ստացած թվով 7 ոսկի մեդալները: Երկու ամիս անց էլ ապամոնտաժել ու տարել են ջեռուցման կաթսան: Գողություններից եւ ոչ մեկը, սակայն, մինչ օրս չի բացահայտվել:
Այս անգամ դերասանը վճռական է տրամադրված: Հետեւողական աշխատանք տանելու խնդրանքով դիմելու է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին, ապա անհրաժեշտության դեպքում նաեւ ՀՀ ոստիկանապետին:
«Երեք անգամ իմ նկատմամբ նման անպատիվ վերաբերմունքը ես չեմ հանդուրժի ու իրենք էլ պետք է անհանգիստ լինեն, որ գտնեն»,- ասում է նա:
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44