Հայ-վրացական հարաբերությունների օրակարգը չպետք է երրորդ երկրների ազդեցությունից կախված լինի։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտարարեց իշխող ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ հակամարտությունները բացառապես տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա լուծելու միասնական մոտեցման եւ եռակողմ հայտարարություն նախապատրաստելու վերաբերյալ NEWS.am-ի թղթակցի հարցին պատասխանելով՝ Արմեն Աշոտյանը նկատեց, որ այդ ոլորտում Վրաստանի քաղաքականությունը թելադրված է միայն Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի հետ ունեցած նրա խնդիրներով (ի դեպ, կողմերը եռակողմ հայտարարությամբ պատրաստվում են հանդես գալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում)։
«Նույն բանն էր նաեւ 90-ականների սկզբին։ Դա Վրաստանի նոր իշխանությունների նոր քաղաքականությունը չէ։ Վրացական կողմը 90-ականներից ի վեր նման քաղաքականություն է վարել։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է, որ հայ-վրացական հարաբերությունները երրորդ կողմերի ազդեցությունից կախված չլինեն։ Եվ այդ տեսանկյունից ես հայ-վրացական քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային հարաբերություններում խնդիրներ չեմ տեսնում։ Մեր երկրները, բարեկամ լինելով, բնականաբար տարբերություններ ունեն։ Այդ տարբերությունները տարբեր շահերով են արտահայտվում»,-հավելեց Աշոտյանը։
Հիշեցնենք․ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում Լեռնային Ղարաբաղի եւ Աբխազիայի հարցով, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համատեղ հայտարարությամ հանդես կգան։ Վրաստանի ԱԳ նախարար Միխեիլ Ջամելիձեն, իր հերթին, արձանագրել է․ «Մենք պետությունների տարածքային ամբողջականության շրջանակում հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակիցներ ենք»։
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26