Սեպտեմբերի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իրաքի քրիստոնյաների և կրոնական այլ փոքրամասնությունների ավանդապահության (Վակֆ) հարցերի քարտուղարության ղեկավար Ռաադ Ջալիլ Ջիրջիս Քաչաչին և Իրաքի քրիստոնյա հոգևոր առաջնորդներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը բազմիցս է միջազգային հարթակներում դատապարտել ԴԱԻՇ-ի ու այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվող բռնությունները, բարձրաձայնել Իրաքում և մերձավորարևելյան այլ երկրներում ազգային ու կրոնական, ներառյալ քրիստոնեական փոքրամասնությունների առջև ծառացած հիմնախնդիրները և իր նպաստն է բերում նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերին:
Այս համատեքստում արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանի հինավուրց համայնքներից մեկի` իրաքահայության, նրա մշակութային, կրոնական ու համայնքային հաստատությունների պահպանությունը: Նա բարձր է գնահատել կենտրոնական ու շրջանային իշխանությունների արժեքավոր օժանդակությունը Քիրքուկում և Էրբիլում հայկական եկեղեցիների կառուցմանը:
Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել վերջին շրջանում Իրաքի տարածքի մեծ մասը ԴԱԻՇ-ից ազատագրելու կապակցությամբ՝ ընդգծելով դրա էական նշանակությունը տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերահաստատման գործում:
Իրաքի Վակֆի քարտուղարության ղեկավարը և իրաքյան կրոնական փոքրամասնությունների առաջնորդներն անդրադարձել են երկրում տիրող իրավիճակին, ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումների կողմից իրականացվող բարբարոսություններին, համայնքներին հուզող խնդիրներին, իրաքյան կառավարության և միջազգային հանրության կողմից դրանց լուծման ուղղությամբ կատարվող քայլերին։
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի ազգային ու կրոնական ժառանգության պահպանումը և հանդուրժողականության ու համակեցության ավանդույթների վերականգնումը:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01