Վերջերս շատ է խոսվում կուսակցություններ փոխելու ոմանց սովորության կամ «մոլուցքի» մասին։ Շատերի համար դա անընդունելի է։ Եթե հաշվի առնենք, թե այսօր ինչ է կուսակցությունը և դրա գործառույթները, ապա դրան այդքան էլ ցավոտ չենք նայի։ Կուսակցական դառնալը քաղաքականության մեջ հայտնվելու և որևէ «յուղոտ պաշտոնի» խցկվելու եղանակ է։ Իսկ թե ի՞նչ կուսակցություն ես նախընտրում, կամ որտե՞ղ ես հայտնվել, դա շատ դեպքերում կախված է մարդու հեռատեսությունից, մտածելակերպից, պատկերացումներից, նպատակից և իր շրջապատից։ Կուսակցությունը այսօր մեր երկրում չի ենթադրում որևէ հստակ գաղափարախոսություն և կուսակցություն փոխելը պետք չէ դիտել գաղափարների և սկզբունքների բացակայություն։ Կուսակցությունը այսօր աշխատատեղ է. ոչ ավելին։ Չի կարելի մարդուն մեղադրել, որ սկզբում աշխատել է մի բանկում, այնուհետև՝ մրցակից բանկում։ Հիմա կասեք, որ դրանք տարբեր բաներ են։ Ընդունում եմ, բայց այսօր դրանք ավելի քան նման են։ Բանկի ղեկավարներից ոմանք անգամ բանկի կանոնադրությունը չեն կարդացել և հստակ չգիտեն դրա առաքելությունը, խնդիրները, գործառույթներն ու նպատակները։ Առավել վատ է վիճակը կուսակցությունների և կուսակցականների դեպքում։ Գաղափարական առումով էլ բոլոր կուսակցությունները բաժանվում են երկու խմբի՝ դառնալ իշխանություն և հնարավորինս երկար մնալ իշխանության մեջ։ Միգուցե մեթոդների առումով լինեն որոշ տարբերություններ, բայց նպատակը երկուսի դեպքում էլ նույնն է։
Ավելացնեմ, որ երբևէ կուսակցական չեմ եղել, չեմ հարել որևէ կուսակցության և չեմ պատրաստվում։
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34