Դեռևս օգոստոս ամսին Երևանի քաղաքապետարանը համապատասխան ընթացակարգով վարչական վարույթներ էր իրականացրել, որոնց նպատակը պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերին առկա տարատեսակ գովազդների կանոնակարգումն էր:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, այդ նպատակով կազմվել էին գովազդային անձնագրեր, որտեղ մանրամասն նշված էր, թե ինչ տեսք պետք է ունենան գովազդները, որպեսզի չխաթարեն այդ շենքերի ճարտարապետական դիմագիծը: Այդ մասին իրազեկվել են տնտեսվարող սուբյեկտները: Ըստ այդմ, Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ, սեպտեմբերի 11-ին մայրաքաղաքի Տիգրան Մեծ պողոտայից մեկնարկել են գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակների ապամոնտաժման աշխատանքները: Ընդ որում, Տիգրան Մեծ պողոտայում առկա 60 պատմամշակութային շենքերի գերակշիռ մասը գտնվում է Հանրապետության հրապարակից մինչև Խանջյան փողոցն ընկած հատվածում:
Ապամոնտաժման աշխատանքների ընթացքին հետևող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ տնտեսվարողները հիմնականում սեփական ուժերով են ապամոնտաժում գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակները, նրանցից շատերը սկսել են ներկայացնել գովազդային անձնագրերին համապատասխան նոր ցուցանակները` տեղադրման համապատասխան կարգով նոր թույլտվություն ստանալու համար: Արազ Բաղդասարյանը տեղեկացրել է նաև, որ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերից հետո գովազդային անձնագրեր կկազմվեն մյուս բոլոր շենքերի համար: Հետևաբար նոր գործունեություն ծավալող տնտեսվարողները շինություններ ձեռք բերելիս կամ վարձակալելիս տեղեկացված կլինեն, թե ինչպիսին պետք է լինի տվյալ շենքի վրա տեղադրվող գովազդը: Մինչ այդ, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի հավաստմամբ, այն տնտեսվարողները, ովքեր գովազդային անձնագրերին չհամապատասխանող գովազդային ցուցանակները կապամոնտաժեն սեփական ուժերով, պատասխանատվության չեն ենթարկվի, հակառակ պարագայում նրանց նկատմամբ կկիրառվի վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև հարյուրապատիկի չափով:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26