Հայաստանում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանությունները առաջին անգամ նախաձեռնում են մրցանակաբաշխություն ընդդեմ խտրականության և հանուն հավասար հնարավորությունների: Այս մասին համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեցին Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպաններ Մաթիաս Քիսլերը և Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Դեսպանները համակարծիք են, որ ավելի քան 50 տարի տևող ֆրանս-գերմանական գործակցությունը պետք է ամրապնդվի համատեղ քայլերով:
«Ֆրանսիայի և Գերմանիայի որդեգրած քաղաքականությունը նախևառաջ շարժիչ ուժ է Եվրամիության համար. այն առնչվում է ամենատարբեր ոլորտների, ինչպիսիք են տնտեսականը, մշակութայինը և այլն: Այս ամենից, իհարկե, չի կարող անմասն մնալ մարդու իրավունքների ոլորտը. մարդու իրավունքը համամարդկային արժեք է, որն ընկալվում է առանց կանխակալ կամ ինչ-որ յուրահատուկ մեկնաբանության: Մարդու իրավունքների առումով բոլոր հասարակություններում յուրահատուկ ակնկալիք ու սպասում կա»,-ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Գերմանիայի դեսպանն էլ, համակարծիք լինելով գործընկերոջ հետ, հավելեց, որ այսպես ցանկություն ունեն ներդրում ունենալ, ինչպես նաև երախտիքի խոսքը հայտնել նրանց, ովքեր շարունակական աշխատանք են տանում խտրականության դեմ պայքարի, մարդու իրավունքների ոլորտում:
«Որևէ հասարակություն կատարյալ չէ. սա վերաբերում է թե Ֆրանսիային, թե Գերմանիային, թե Հայաստանին: Մեր երկներում էլ կան խոցելի խմբեր: Օրինակ՝ Գերմանիայում միայն վերջին 40-50 տարիների ընթացքում է, որ կոտրվել են կարծրատիպերը և գերակայում է այն գաղափարը, որ չպետք է սահմանազատել հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց ինտեգրել հասարակությանը»,-ընդգծեց Մաթիաս Քիսլերը:
Դեսպանը տեղեկացրեց, որ 1000 եվրո մրցանակային պարգևը կտրամադրվի այն նախագծին, որն առանձնակի ներդրում է ունեցել Հայաստանում կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, որբերի և հասարակության այլ խոցելի խմբերի հավասար հնարավորությունների ստեղծման համար:
Մինչև 2017 թվականի հոկտեմբերի 31-ը անհատ անձինք, ոչ կառավարական կազմակերպությունները, հիմնադրամները և այլ շահույթ չհետապնդող կառույցները կարող են ներկայացնել 2017 թվականի այն նախագծերը, որոնք իրականացվել են ընդդեմ հանուն հասարակության մեջ հավասար հնարավորությունների: Փաստաթղթերը կարող են ներկայացվել հայերենով, անգլերենով, ֆրանսերենով կամ գերմաներենով:
Արդեն նոյեմբերին երկու դեսպանությունները և հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիներից բաղկացած ժյուրին բոլոր հայտերից կընտրի լավագույն աշխատանքը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26