ՀՀ ազգային ժողովում քննարկվում է Հայաստանում ճարտարապետների պալատ ստեղծելու նախագիծը: Այն լինելու է ինքնակարգավորվող մարմին, որը որակավորում է տրամադրելու ճարտարապետներին:
Քննարկվող նախագծի, ոլորտի չկարգավորվող մասի վերաբերյալ Tert.am-ը զրուցեց ճարտարապետներ Բորիս Քոչարյանի և Արսեն Կարապետյանի հետ:
«Աշխարհի բոլոր զարգացած երկրներում կան ճարտարապետության ոլորտում գործունեությունը կարգավորող մարմիններ, որտեղ մասնագետները որակավորում են տրամադրում իրենց գործընկերներին: Սրանից ելնելով՝ մեր՝ ճարտարապետներիս կարծիքը միանշանակ է՝ նման պալատի անհրաժեշտություն կա: Նման կառույց ստեղծվել է նաև Ռուսաստանում ու Բելառուսում: Մեզ օր առաջ անհրաժեշտ է նման կառույց ունենալ, որը կկարգավորի այն հարաբերությունները, որոնք որևէ այլ մարմին կարգավորելու ֆունկցիա չունի, իսկ կարգավորելու բազմաթիվ հարցեր կան՝ սկսած մասնագիտական որակից մինչև էթիկայի նորմեր»,-ասաց Բորիս Քոչարյանը:
Նա նշեց, որ այժմ այդ և այլ հարցերը կարգավորվում են գործող օրենքների շրջանակներում, ինչը բավարար չէ: Քոչարյանի խոսքով՝ կան թերություններ, կան հարցեր, որոնք չկարգավորված լինելու հետևանք են:
«Համոզված ենք, որ նման կառույց մի օր ունենալու ենք, սակայն լավ կլինի հիմա ունենալ: Թե ինչ կլինի Ազգային ժողովում քննարկումից հետո, կտեսնենք: Այնուամենայնիվ, մասնագետներին համակարգել է պետք: Հասարակական, սոցիալական, մասնավոր պատվերի հետ հարցերը կարգավորման կարիք ունեն: Բացի դրանից՝ այժմ չկա կառույց, որը կզբաղվի ճարտարապետների մշտական կրթությամբ, որակավորման բարձրացմամբ»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ կառույցը կլինի ինքնակարգավորվող:
Հարցին՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ կառույցը կկարողանա լինել ինքնակարգավորվող, Քոչարյանը պատասխանեց, որ երաշխիքներն ու պատասխանատվության հարցը սահմանվելու են օրենքով:
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը Tert.am -ի հետ զրույցում նշեց, որ միանշանակ է, որ նման օրենք Հայաստանին պետք է, քանի որ երկու ձեռքով կողմ է, որ լինեն արտոնագիր ունեցող ճարտարապետներ:
«Թե ինչպես է իրականացվելու այն, չեմ ուսումնասիրել, խոսքս ներկայումս քննարկվող օրինագծի մասին է»,-պարզաբանեց ճարտարապետը:
Ինչ վերաբերում է կանխատեսումներին, թե այն հնարավոր է՝ դառնա «սուպեր» ուժային կառույց, Կարապետյանը նշեց, որ նման մտավախություններ կարող են լինել, բայց դա արդեն երկրորդ հարցն է:
Ինչ վերաբերում է օրենքի քննարկման ժամանակ պատգամավորների տարաբնույթ դիտարկումներին, թե փոխվել է քաղաքի ճարտարապետական դեմքը (ավելին՝ Վարդան Բոստանջյանը Հանրապետության հրապարակն անգամ համեմատեց քրդի թումբանի հետ), Արսեն Կարապետյանը նշեց, որ դրանք անիմաստ և ոչ մասնագիտական քննարկումներ են, որևէ կապ չունեն տվյալ նախագծի հետ:
«Այդ անճոռնին, ոչ անճոռնին այս օրենքի կոնտեքստում չպետք է քննարկվի»,- ասաց նա:
tert.am
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44