Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անգրագիտություն է համարել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ վերջինս նշել էր, որ Հայ առաքելական եկեղեցին 2 անգամ նախաձեռնել է հայոց պետականության «կամավոր» մահը:
«Ինչ-որ անհասկանալի բան է կատարվում. Պարոն Բագրատյանը որոշել է օրիգինալ երեւալ, պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, հետո առաքելական եկեղեցուն, հիմա տեսնենք՝ հաջորդը որն է լինելու», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Շարմազանովը:
«428 թվականին եթե հայ իշխանների հոգեւոր ու աշխարհիկ դասի մեջ եղել է մի կառույց, որը դեմ է եղել պետության կործանմանը, որը ամեն ինչ արել է պետությունը պահպանվի եւ դիմել է իշխաններին, դա եղել է սուրբ Սահակ կաթողիկոսը»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ եկեղեցին ժողովրդի հետ միասին պայքարել է, իսկ ահա Ավարայրի ճակատամարտում գլխավորել է պայքարը։
«428-ից 652 թվականներին որեւէ արտաքին սպառնալիք չունենալով մենք պետություն ենք կորցրել։ Սա կատարյալ անգրագիտություն է։ Արդեն 387 թվականին Հայաստանը բաժանվել է Պարսկաստանի եւ Հռոմի միջեւ, իսկ 591 թվականին Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ։ Եվ ամենակարեւորը՝ ի տարբերություն շատ եկեղեցիների, մեր եկեղեցին եւ եղել է, հայ ընտանիքի, եւ հայ հավատքի կրող, եւ փոխարինել է հայ պետությունը, մեր եկեղեցին եղել է գիտության, մտքի, կրթության օջախ։ Մեզ մոտ զարգացել է գիտությունը։ Ես չեմ հասկանում սրա իմաստը։ Սա կատարյալ անգրագիտություն է։ Եթե նպատակ ունի սեպ խրել պետության եւ եկեղեցու միջեւ, չի ստացվի։ Եկեղեցին որեւէ կապ չունի մեր պետության կործանման հետ», - ասաց Շարմազանովը:
Նա նաեւ հայտնել է, որ որ ինքը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ է եւ «դեպի սուրբ երրորդություն, դեպի մեր Հիսուս Քրիստոս տանող ամենաճշմարիտ ճանապարհը Հայ առաքելական եկեղեցին է»։
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34