Որքան ցածր լինեն օղու և ծխախոտի ակցիզային հարկերը, այնքան մրցունակ կլինեն
10.06.16 | 16:56
Ըստ Հարկային նոր օրենսգրքի նախագծի` նախատեսում է նաև օղու և ծխախոտի ակցիզային հարկերը ներդաշնակեցնել և յուրաքանչյուր տարի այն 15 տոկոսով բարձրացնել ու հավասարեցնել ԵՏՄ-ում գործող դրույքաչափերին: Ծխախոտի և օղու արտադրանքի դրույքաչափերի բարձրացմամբ դեռևս մինչև 2020-ը չեն հասցնի այն հավասարեցնել: Տնտեսագետ Միքայել Մելքումյանը Slaq.am-ի հետ զրույցում նշեց, որ Հարկային նոր օրենսգիրքը դրանով իսկ բարձրացնում է հարկային բեռը. «Բայց, մյուս կողմից, մենք պետք է հասկանանք, թե Հարկային նոր օրեսնգիրքը ներկրողներ-տեղական արտադրողներ հարաբերությունների վրա ինչ ազդեցություն է ունենալու ,այսինքն` հարկային բեռը պետք է այնպիսին լինի, որեսզի կարողանա խթանել և պաշտպանել տեղական արտադրողին»: Տնտեսագետի խոսքով` քանի որ Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ապա պարտավոր ենք օղու և ծխախոտի ակցիզային հարկերը ներդաշնակեցնել և յուրաքանչյուր տարի այն 15 տոկոսով բարձրացնել ու հավասարեցնել ԵՏՄ-ում գործող դրույքաչափերին:
Անդրադառնալով հարկային օրենսգրքին, նա ասաց. «Դա, մեղմ ասած, չհաջողված փաստաթուղթ է, այս փուլում այդ նախագիծը պետք է հետ կանչվի, որովհետև չի կարողանում արտահայտել տնտեսության զարգացման ապագա միտումները»:
Նա նշեց, որ օրենսգրքով ամրագրվում է, որ հարկային ծառայության աշխատակիցը ամեն ժամ բիզնեսում կարող է ներկա գտնվել, ինչն էլ առաջացնում է նոր խնդիրներ:
«Մեկ հանգամանք ևս, 204 հազար դրամի բարձր եկամուտները հարկվում է եկամտահարկով` ավելի բրձրացնելով, բայց մի քանի տարի հետո, ենթադրենք միջին աշխատավարձը դառնում է 300-350 հազար դրամ, դուրս է գալիս, որ միջին խավին մենք բեռնում ենք ավելի շատ հարկերով, որը ճիշտ չի»-ասաց նա` ավելացնելով, որ շատ հարցեր կան, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում, այնպես, որ հարկային օրենսգրքի ապագայի առկա միտումները չի արտացոլված:
Մեր այն հարցին` օղու և ծխախոտի ակցիզային հարկերը բարձրացնելու դեպքում, ինչպիսի մրցակցություն կարող է լինել ռուսական ընեկերությունների հետ, տնտեսագետը պատասխանեց.« Ռուսական ընկերությունների հետ մրցակցությունը պայմանավորված է այլ կոմպոնենտներով: Ինչքան մեզ մոտ բեռը ցածր լինի, ինչքան մատչելի պայմաններ լինեն ավելի մրցունակ կլինի: Բայց լայն առումով հարկային բեռը փոքր և միջին բիզնեսի համար ավելի պրոբլեմային է»:
Դշխուհի Իսոյան