Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին քննարկվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերը:
«Լիցենզավորող մարմին է համարվում կառավարությունը, և կատարվող փոփոխությամբ նախատեսվում է, որ հետևյալ գործունեության տեսկաների մասով օրենսդրական փաթեթն ուժի մեջ մտնելուց հետո լիցենզավորման իրավասությունը կփոխանցվի համապատասխան պետական կառավարման մարմնին»,- հայտնեց հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը:
Վերոնշյալ գործունեության տեսակներն են՝ վտանգավոր թափոններ վերմաշկամն վնասածերծման, պահման, փոխադրման գործունեությունը, թմրանյութերի և հոգեմետ դեղերի շրջանառության հետ կապված գործունեությունը, , միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման և արտահաման գործունեության տեսակը և զենքի արտադրության կազմակերպումը

