Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը ձմռանը շինթույլտվություններ տալու մասին հանձնարարականներ տվեց:
Նրա խոսքով՝ տեղական ինքնակառավարման մարմինները, հաշվի առնելով եղանակային պայմանները, որոշում են շինարարական աշխատանքների թույլտվության տրամադրման կամ մերժման հարցը: Արդյունքում՝ հատկապես հանրային ծառայության ոլորտի կազմակերպությունները, չնայած շինարարական աշխատանքները կատարելու անհրաժեշտությանը ձմեռային պայմաններում, հաճախակի զրկված են լինում աշխատանքները կատարելու հնարավորությունից, քանի որ դրանց որպես կանոն չի տրամադրվում համապատասխան շինթույլտվություն:
«Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է շինարարական աշխատանքներին ըստ եղանակային պայմանների ներկայացվող նորմատիվային պահանջների և հստակ պայմանների բացակայությամբ: Դա նաև պայմանավորված է համապատասխան շինարարական թույլտվությունների տրամադրման լայն հայեցողական լիազորությամբ:
Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին մշակել և ներկայացնել շինարարական աշխատանքներն ըստ եղանակային պայմանների կազմակերպելու, դրանց ներկայացվող պահանջների ու պայմանների ապահովման վերաբերյալ նախագիծ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ուսումնասիրել, ըստ անհրաժեշտության ևս ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ շինարարական աշխատանքների կատարման համար՝ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան թույլտվությունների տրամադրման հայեցողական լիազորությունների սահմանափակման և գործնականում բացառապես եղանակային պայմաններից ելնելով՝ մերժման դեպքերը բացառելու նպատակով»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ կարծում է՝ հանձնարարականի պատճառը պարզ է:
«Մասնավորապես, մենք վերջերս հանդիպել ենք ենթակառուցվածքների ղեկավարների հետ, որոնք ասում են՝ ձմեռը թույտվություններ չեն տրամադրում, կուտակվում է, բիզնես դուինգի ցուցանիշներ և այլն: Եվ ընդհանրապես մենք ունենք ստերիոտիպ, որ ձմեռը աշխատելը, շինարարություն անել չի կարելի: Հյուսիսային երկրները ոնց են անում, այդ փորձն ուսումնասիրում եք, որպեսզի շինարարության տեմպը չգցենք»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26