ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին հավանություն տվեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետությունում շենքերի սեյսմակայունության բարձրացման ռազմավարությանը:
«Ըստ էության, սա բավական լուրջ փաթեթ է՝ ռազմավարության առումով և հիմք է հանդիսանալու, որպեսզի մենք ոլորտային, ճյուղային նախարարություններում յուրաքանչյուրն իր գույքի մասով արդեն որոշակի ժամկետներում համապատասխան միջոցառումների շնորհիվ շենքերի ուժեղացման, պահման ուղղությամբ քայլեր անեն: Սեյսմիկ գոտում ծախսերը լինելու են շատ մեծ, բայց այս ռազմավարության հենքի վրա առաջիկա մեկ-երկու տարվա ժամանակացույցը մենք կներկայացնենք Կառավարություն կոնկրետ որոշման նախագծերով»,-ասաց նա և նշեց, որ դա կլինի գույքագրման ու իրավական ժամանակաշրջան, ապա ևս 2 տարի կլինի կոնկրետ ծրագրերը մշակելու շրջան:
«Սա շատ կարևոր խնդիր է: Ավելի լավ է հիմիկվանից նորմեր սահմանենք շենքերի պահպանման, ուժեղացման վերաբերյալ, որը մեզնից ավելի քիչ ծախսեր կպահանջի, քան հետագայում երկրաշարժից հետո այդ ամենը վերակառուցելը»,-բացատրեց Նարեկ Սարգսյանը:
Կառավարության ներկայացուցիչներից հետաքրքրվեցին, թե որոնք են լինելու ֆինանսական միջոցները, քանի որ գրված է պետական բյուջե, իսկ դա նախատեսված չէ, իսկ Նարեկ Սարգսյանը պատասխանեց, որ դա տեխնիկական խնդիր է՝ արձանագրության հետ կապված: Վարչապետը Կարեն Կարապետյանը արձագանքեց, որ պետք է հասկանալ, թե սեյսմիկ անվտանգության հետ կապված ինչ խնդիրներ ու լուծումներ կան, և այդ հարցն ինչ գին ունի:
«Դրան զուգահեռ մենք այսօր քննարկում ենք համատիրությունների օրենքը և երբ մենք այդ լուծումն ունենանք և համատիրությունների ժամանակակից ինստիտուտը ներգրավենք, մի տրամաբանություն կա՝ հարցը բերել, հասցնել կրիտիկականին, հետո լուծումը տալ, ինչն ավելի պրոբլեմատիկ է, քան ընթացիկ կանխարգելման նախապատրաստական աշխատանքներ վարելը: Կշեռքի վրա դնելու բան չէ, համեմատելու բան չէ, և այստեղ մենք շատ հետևողական պիտի լինենք: Ճիշտ է՝ ծանր խնդիր է, ֆինանսական խնդիր է, բայց քայլ առ քայլ պետք է առաջ գնանք»,-ասաց Կարեն Կարապետյանը:
14:03
20:04
19:52
19:50
19:45
11:04
10:46
10:38
10:29
10:06
09:39
09:18
09:03
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44