Գործադիրը մերժեց «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը ներկայացրել էին «Ելք» խմբակցության պատգամավորները:
Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ։
Հիմնավորումը հետևյալն է. «Նախագծի ընդունումը կհանգեցնի նախագծի հիմնավորմամբ ներկայացված նպատակի իրականացմանը, եթե առաջարկության ընդունման արդյունքում նվազեն դեղերի գները: Այս առումով, կարծում ենք, որ ոչնչով երաշխավորված չէ այն հանգամանքը, որ դեղերի իրացումն ԱԱՀ-ից ազատելու արդյունքում դեղերի գները կնվազեն: Ավելին, ԱԱՀ-ից ազատման արտոնությունների կիրառության նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նման պայմաններում բարձր շահույթներ ստանալու նպատակով տնտեսվարող սուբյեկտները չեն նվազեցնում ապրանքների գները կամ նվազեցնում են չնչին չափով, իսկ կառավարությունը ժամանակակից շուկայավարման պայմաններում չի կարող ուղղակի ստիպել տնտեսվարողներին նվազեցնել գները:
Արդյունքում նախագծով ներկայացված առաջարկության ընդունումը ոչ միայն չի հանգեցնի նախագծի առջև դրված նպատակների իրագործմանը, այլև դեղեր իրացնող տնտեսվարող սուբյեկտների համար կստեղծի գերշահույթ ստանալու հնարավորություններ»:
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ առաջարկության ընդունումը չի հանգեցնի դեղերի գների էական նվազման: Ըստ եզրակացության՝ ցանկացած հարկային արտոնության սահմանումը մշտապես ուղեկցվում է ոչ միայն հարկումից խուսափելու և չարաշահումների ռիսկերով, այլ նաև հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների նվազեցման: Նշված է նաև, որ առաջարկության ընդունման դեպքում, եթե ենթադրենք, որ այնուամենայնիվ կարող է տեղի ունենալ դեղերի գների նվազեցում, ապա այդ պարագայում դրանից կօգտվի նաև հասարակության գնողունակ հատվածը:
Փոխնախարարն ասաց, որ օրենքի նախագծի ընդունումը էականորեն կնվազեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտները:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք նախաձեռնող խմբի հետ հանդիպե՞լ և խոսել են։ Փոխնախարարն ասաց, որ հանդիպում չի եղել, բայց քննարկում եղել է, և նախատեսվում է, որ կշարունակվեն աշխատանքները, եթե անհրաժեշտություն կա այլ լուծումներ գտնել։
«Ընդհանրապես հարկերի մեջ արտոնություններ տալու բանաձևին պետք է շատ ու շատ ուշադիր լինել, մանավանդ, որ ունենք քաղաքականություն, որով սոցիալապես խոցելի խավերին փորձում ենք մեղմել, բայց եկեք մենք հետևյալ պրակտիկան կիրառենք՝ նախաձեռնող խմբերի հետ հանդիպում ենք՝ իրենց մեր տրամաբանությունը ներկայացնելու համար»,- կոչ արեց վարչապետը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26