Ամալյա Մարգարյան
-Գրիչ, դրամապանակ, անձնագրի կազմ....ամեն ինչը մետաղական է, մարդ չկա, ով բանալի չունենա: Իմ պայուսակում ինչ կա՝ մետաղական է:
«Սասնա- ծռերի» գործով նիստին՝ զննության ենթարկվելու ժամանակ, այս մասին հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը: Դատական կարգադրիչները մետաղորսիչ սարքերի ազդանշաններ հնչեցնելուց հետո փաստաբաններին խնդրում էին պայուսակներից հանել մետաղական իրերը: Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Նինա Կարապետյանցը, Լուսինե Սահակյանը հրաժարվեցին պայուսակներից հանել մետաղական տարրեր պարունակող իրերը, իսկ կարգադրիչներն այս անգամ ևս հրաժարվեցին նրանց դահլիճ ներս թողնել:
Փաստաբան Լուսիեն Սահակյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձավ Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի 2011-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, դատարան մուտք գործող անձանց զննության նոր կարգին ու սահմանված արգելված իրերի ցանկին. «Արգելված իրերի ցանկը իրավական որևէ ուժ չունի, ուստի որևէ մեկը դրանով ղեկավարվելու իրավունք չունի»: Լուսինե Սահակյանը խոսեց նաև երեկ կայացած 184 փաստաբանի գործադուլից և նշեց, որ պայքարը շարունակելու են: «Չեմ կարող ասել՝ գործադուլի կդիմենք, թե այլ միջոցների, սակայն մինչև վերջ պայքարելու ենք, որ այս ապօրինությունները դադարեն»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը:
Այսօրվա նիստի ընթացքում դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստաբան Մուշեղ Շուշանյանի և Լուսինե Սահակյանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշում կայացրեց՝ կարգապահական վարույթ իրականացնելու համար դիմելու Փաստաբանական պալատ: Մինչև դատավորը սանկցիա կիրառելու որոշում էր կայացնում, փաստաբանները մեկմեկու «շնորհավորում էին» մի նոր սանկցիայի առիթով:
Նիստի ընթացքում փաստաբանները միջնորդություններ ներկայացրին նախաքննական մարմնի կողմից ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների և տեսակցությունների նկատմամբ սահմանված արգելքը վերացնելու համար: Չնայած, որ դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկում էր միջնորդությունների դեմ, այնուամենայնիվ դատավորը մասամբ բավարարեց ներկայացված միջնորդությունը և Տիգրան Սարգսյանի, Արթուր Մելքոնյանի, Արամ Մանուկյանի, Վարդգես Գևորգյանի, Գառնիկ Հովակիմյանի, Թորոս Թորոսյանի, Հովհաննես Հարությունյանի և Սերգեյ Կյուրեղյանի մերձավոր ազգականների հետ տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների արգելքը վերացնելու որոշում կայացրեց:
Այսօրվա նիստին ևս ամբաստանյալները ներկա չէին, չկային նաև մի քանի փաստաբաններ, դատավորը որոշեց նիստը հետաձգել, որպեսզի նրանք նույնպես միջնորդություն ներկայացնելու հնարավորություն ունենան:
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին:
hetq.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26