Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ 2012 թվականից մինչ 2016 թ. գյուղացիներին տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերին:
«Ցանկանում եմ անդրադառնալ գյուղատնտեսական ոլորտում պետական աջակցության զանազան ծրագրերով գյուղացիներին 2012 թվականից տրամադրված պարարտանյութերի և սերմերի դիմաց կուտակված պարտքերի հավաքագրման խնդրին։ Մայիս ամսին կառավարության կողմից տրվել է համապատասխան հանձնարարական»,- ասաց ՀՀ վարչապետը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ներկայացնելով իրավիճակը՝ նշեց, որ համաձայն հանձնարարականի իրենք դիմել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանն ու մարզպետարաններին, որպեսզի տրամադրեն պարտքերը ցանկը՝ ըստ հասցեատերերի:
«Դրան համապատասխան մենք կամփոփենք և կներկայացնենք կառավարություն համապատասխան որոշում՝ զիջելու կամ այլ կարգադրություն տալու համար: Բայց քանի դեռ ցուցակները հասցեական չկան՝ մենք չենք կարողանում ամփոփել: Այժմ շարունակական աշխատում ենք»,- ասաց նախարարը:
Նա ընդգծեց նաև, որ 2017 թվականին տրամադրված պարարտանյութերի ու սերմերի դիմաց վճարումները կատարվել են 100 տոկոսով, որևէ պարտք չի գոյացել:
Արձագանքելով, Կարեն Կարապետյանը նշեց, որ որոշում են կայացրել 2012-2016 թթ. կուտակված գյուղացիների պարտքերը զիջել՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում և սկսել մաքուր էջից, մանավանդ, որ ըստ վարչապետի, 2017-ի պրակտիկան ցույց է տվել՝ կարելի է կազմակերպել գործընթացը՝ առանց պարտք կուտակելու:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ վարչապետը ՀՀ մարզպետներին հանձնարարեց 1-ամսյա ժամկետում կազմել պարտապանների վերջնական անվանական ցանկերը՝ ըստ հանրապետության մարզերի և համայնքների, ներկայացնել Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, 1-շաբաթյա ժամկետում ամփոփման համար։
Գյուղատնտեսության նախարարին էլ հանձնարարվեց 1-ին կետով սահմանված պարտքերի վերջնական ամփոփված ցանկը ստանալուն պես 1-շաբաթյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հարցին վերջնական կարգավորում տալու նպատակով՝ պարտքերի զիջման մեխանիզմների կիրառմամբ։
«Մենք այսուհետ շատ կոշտ կարգապահությամբ ենք գնալու: Բոլոր միջնորդ կառույցներին այս գործընթացից պետք է հանենք՝ պարոն Առաքելյան, աշխատենք ուղիղ հասցեատիրոջ հետ: Նրան պետք է ասենք, որ այս զիջումն ավանդույթ չի լինելու, մեկ անգամ պայմանավորվում ենք խաղի կանոնների մասին և գնում առաջ»,- ասաց վարչապետը:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26