«Ծառուկյան» դաշինքը խորհրդարանի աշնանային նստաշրջանը դրական է գնահատում: ԱԺ ճեպազրույցների ժամին նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ նկատելով, որ արդեն իսկ իրենց խմբակցությունը մի քանի օրինագիծ է դրել շրջանառության մեջ: Նա տեղեկացրեց, որ աշխատանքները սկսել են խմբակցության նիստով, որը վարել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Էնֆիաջյանը նաև անդրադարձավ երեկ Վերնիսաժում հնչած կրակոցներին և շեշտեց, թե իրենց համար ցանկացած նման դեպք դատապարտելի ու մտահոգիչ է:
«Պետք է համապատասխան գործնական միջոցառումներ իրականացնել, որ ՀՀ տարածքում ՀՀ քաղաքացին իրեն պաշտպանված զգա, և այս դեպքի հետ կապված իրավապահ մարմիները մաքսիմալ բաց և հրապարակային վարույթ պետք է ընդունեն և ներկայացնեն, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել», - նշեց նա։
Դաշինքի մեկ այլ պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ « Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իրենց հանձնարարել է խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացրած նախագծերը լուրջ ուսումնասիրել և վերջում ներկայացնել տեսակետ: Նա, նույնպես խոսեց Վերնիսաժի դեպքերի մասին և շեշտեց, թե մայրաքաղաքի սրտում արդեն 2 անգամ է նույն տեղում նման միջադեպ լինում:
Դիտարկմանը, թե արդյոք վերջին շրջանում հանրապետությունում հաճախ հնչող կրակոցները մտահոգվելու տեղիք չե՞ն տալիս և եթե այսպես շարունակվի, հնարավո՞ր է, որ «Ծառուկյան» դաշինքը պահանջի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը, Էնֆիաջյանը պատասխանեց. «Ցանկացած ապօրինի գործողություն մեզ համար մտահոգիչ է, և որևիցե խնդիր ու խոչընդոտ չենք տեսնում նմանատիպ խնդիրների մասին բարձրաձայնելու հարցում: Եթե գտնենք՝ հասունացել է պահը, ապա նման ձևակերպումներով հանդես գալու ոչ մի խնդիր չի լինի»:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք կմիանա՞ն «Ելք»-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկին, Իվետա Տոնոյանը պատասխանեց, թե դաշինքի տնտեսական բլոկն արդեն իսկ ուսումնասիրում է խնդիրը:
«Գագիկ Ծառուկյանն էլ ասաց, որ ինքնանպատակ չէ դուրս գալը կամ չգալը, քանի որ պետք է ուսումնասիրվի, պետք է օգտագործվի ԵԱՏՄ-ի չօգտագործված պոտենցիալը»,- ասաց Տոնոյանը:
Վերջինս նաև նշեց, որ իրենց դաշինքում քննարկվել է նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների հարցը. «Այս մասով բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունենում, մի շարք համայնքներում ԲՀԿ-ն մասնակցություն է ունենալու»,- ասաց նա:
tert.am
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26