ՀՀ կրթության և գիտությաննախարար Լևոն ՄկրտչյանըՀերացի ավագ դպրոցումներկա է գտնվել «Աշխարհիմեծ դաս» միջոցառմանը՝նվիրված ՄԱԿ-ի«Կայունզարգացման 2030 օրակարգում» ներառվածնպատակներին: Նախարարըհանդես է եկելդասախոսությամբ, պատասխանելդպրոցականների հարցերին: Բացդասին ներկա են եղել նաևԵրևանի Մ. Հերացու անվանպետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, Հայաստանում ՄԱԿ-իմանկականհիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:
Իր խոսքում ԿԳ նախարարը, անդրադառնալով «Աշխարհի մեծ դասի» ընդհանուրգաղափարին, նշել է, որ տեխնոլոգիական առաջընթացն հնարավորություն է տվելզգալ աշխարհի ցանկացած անկյունում տեղիունեցող ցանկացած իրադարձություն՝ կյանքի, կենցաղի ու մտածողության վրա: «Մենք մեկ միավորի լիարժեք անդամենքարդեն ավելի քան 25 տարի, քանի որ մեր երկիրը կարողացավ այս տարիների ընթացքում ձևավորել իր անկախությունը: Դուք` աշակերտներդ, անկախությանհերթական սերունդն եք, որովհետև ծնվել եք անկախ Հայաստանում և կրելու եք անկախպետության քաղաքացիական պարտավորություններ: Սա նշանակում է`մենք պետք է հասկանանք և գնահատենք` ինչի՞ տերենք այսօր և ինչո՞վ ենք ներկայանալու աշխարհին: Մեզ համար այս բանաձևը դեռևս 5-րդ դարում տվել է մեծպատմահայրԽորենացին` ասելով` թեև մենք փոքր ազգ ենք, բայց մեր երկրում էլ, մեր ժողովրդի հետ էլ կատարվում ենիրադարձություններ, որոնք արժանի ենհիշատակման: Այսինքն` աշխարհում ժողովուրդները հիշվում և հիշատակվում ենիրենց անցյալով, ներկայով և ապագային ուղղված նպատակադրումներով: Մենքայն ժողովուրդներից ենք, որոնք միշտկարողացել են իրենց ձեռագիրն ունենալ աշխարհի մեծ գրադարանում: Ավելի քան 7000 տարվա պատմությամբիրավունքունենք այս աշխարհում ունենալ մեր տեսակին համարժեք, միայն մեզ հատուկ փոքրիկ գրադարակը»,-նշել է ԿԳնախարարը և հավելել, որ ՄԱԿ-ը մինչև 2030թ.աշխարհի զարգացման համար տվել է 17 առաջնահերթություններ, որոնցիրագործմամբ մարդկությունն ավելի բարձր որակի կհասնի: «Այդ առաջադրանքներն,իհարկե, մինչև 2030-ը մասամբ կլուծվեն, բայց ընդհանրապես, մարդկությունն իբրև ամբողջություն, իր համար միշտ առաջադրանքներ է ստեղծում: Ամենակարևորառաջադրանքը մենք ստացել ենք աստվածային ձևով` դրանք պատվիրաններն են: Յուրաքանչյուրքաղաքակրթություն ձևավորում է իր սկզբունքները, որոնցկյանքի կոչելու ընթացքում էլ աստիճանաբար կյանքը բարելավվումէ: Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է իր նախորդ սերնդից որոշ արժեքներ ստանալ ևպահպանելով դրանք` հաջորդսերնդին ավելի շատ բան փոխանցել: Եթե մեր սերունդը կարողանա բացի անկախությունից, ազատագրված Արցախից, նաևճանաչված Արցախ ու բարեկեցիկ Հայաստան փոխանցել հաջորդ սերնդին, այսինքն՝ ձեզ, դուք էլ ձեր հերթին հաջորդսերնդին պետք է ավելին փոխանցեք»,-ընդգծել է Լ. Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ մեր ժողովուրդը շատ է տեսել անարդարություն և տուժել խաղաղության պակասից, հետևաբար խաղաղության ևարդարության հասնելուամենաուղիղ ճանապարհը մեր ուժեղացումն է.«Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որ Հայաստանըշարունակի մնալ կրթության և գիտության երկիր: Բացի այդ`պետք է կարողանանք մեր հասարակարգը պահել ու քարի վրաքար ավելացնելով առաջ շարժվել»:
Բաց դասին իրենց խոսքն են ասել նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայն ուԵՊԲՀ ռեկտոր Ա. Մուրադյանը:Աշակերտները հարցեր են ուղղել հյուրերին, որոնք առավելապես վերաբերել են ՄԱԿ-ի Կայունզարգացման 4-րդ նպատակին, որով սահմանվում է՝ ապահովելներառական ու համապատասխան որակյալ կրթություն բոլորիհամար և խթանել ողջ կյանքի ընթացքում ուսման հնարավորություններ:
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01