Արցախի Հանրապետության կառավարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ առաջին անգամ իրականացվում է սոցիալական նշանակության ինքնատիպ ծրագիր, որի շրջանակում Արցախյան ազատամարտում զոհված հայորդիների ընտանիքներին, ինչպես նաև հաշմանդամություն ձեռքբերած ազատամարտիկներին Արցախի կառավարության կողմից տրամադրվում է աջակցություն՝ բացառապես արցախյան արտադրության պարենամթերքի տեսքով: Ծրագրում ընդգրկվել է վերոնշյալ խմբերը ներկայացնող երևանաբնակ 3000 շահառու:
Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրված աջակցությունը շահառուներին փոխանցելու նպատակով Երևանի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են շահառուների հետ հանդիպումներ, որոնց մասնակցել են նաև վարչական շրջանների ղեկավարները: Հանդիպումների մասնակիցներին ուղղված իրենց խոսքում Երևանի վարչական շրջանների ղեկավարները նշել են, որ այս ծրագիրը, որը նախաձեռնվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից, ըստ էության, Արցախի կառավարության և արցախահայերի գնահատանքի դրսևորումն է երևանաբնակ ազատամարտիկների ընտանիքներին:
Հանդիպումներին ներկա գտնված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն էլ վստահեցրել է, որ Արցախի Հանրապետության կառավարության հետ Երևանի քաղաքապետարանի բազմակողմ համագործակցությունը լինելու է շարունակական: Մասնավորապես, սոցիալական ոլորտում այն շարունակելու է ընդգրկել Արցախի ազատագրման համար մարտնչած ու հայկական երկրորդ պետության սահմաններն անառիկ պահող քաջ հայորդիների ընտանիքների սոցիալական բեռի թեթևացմանն ուղղված նպատակային ծրագրեր:
Իրենց անկեղծ երախտագիտությունը հայտնելով Արցախի կառավարության կողմից նախաձեռնված ծրագրի համար՝ շահառու ընտանիքների ներկայացուցիչներն իրենց հերթին նկատել են, որ սա բարոյական կարևոր նշանակություն ունի իրենց համար և հերթական անգամ վկայում է իրենց հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության և հոգածության մասին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26