Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթի հանրապետական փուլին մասնակցած և հաղթողի գավաթը նվաճած Երևանի թիմի ընտանիքներին, ինչպես նաև «Տարեցների հանրապետական խաղեր 2017» մարզական ստուգատեսում հաղթած մայրաքաղաքի թիմի անդամներին:
Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել մրցույթում Երևանը լավագույնս ներկայացնելու և հաղթական գավաթը հերթական անգամ Երևան բերելու համար` ընդգծելով, որ հաջողության հիմնական գրավականը ընտանիքների միասնականությունն ու հաղթանակի մեծ ձգտումն է:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել, որ ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթում Երևանի թիմը վերադառնում է հաղթական գավաթով: Հաճելի անակնկալ էր այս տարի առաջին անգամ անցկացված տարեցների մարզական խաղերում Երևանի թիմի հաղթանակը: Դուք, իսկապես, օրինակ եք բոլորի և հատկապես նոր սերնդի համար՝ առողջ ապրելակերպը խթանելու և սպորտի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու առումով: Գիտեք, որ սպորտի բնագավառը Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է, ինչի արդյունքում վերջին տարիներին զգալի հաջողություններ ունենք: Անելիքներ այս ոլորտում, անշուշտ, շատ կան, բայց այս հաղթանականերով դուք մեզ ոգևորում եք, որպեսզի ներդրումներն այստեղ ավելի մեծ լինեն: Երևանցիների ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և վստահեցնում, որ այն քաղաքականությունը, որն այսօր տարվում է, լինելու է շարունակական: Վստահ եմ նաև, որ սպորտի մասսայականացմանն ուղղված մեր ջանքերի շնորհիվ հաջորդ տարի Երևանի թիմերի հաջողություններն այս մարզական ստուգատեսներում կավելանան», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երևանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով և հուշանվերներով:
Շնորհակալագրերով են պարգևատրվել նաև «Տարեցների հանրապետական խաղեր 2017» մրցույթի եզրափակիչ փուլում երևանյան թիմի մասնակցությունը լավագույնս ապահոված տարեցները:
Թիմերի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերին են արժանացել նաև մարզիչները, ինչպես նաև Երևանի մարզական պատվիրակության ներկայացուցիչ Արա Բաղրամյանը:
Տարիներ շարունակ իր ընտանիքի հետ մրցույթի ակտիվ մասնակից Հայկ Մարգարյանը, որը եղել է Երևանի թիմի ավագն ու այսուհետ չի մասնակցելու մրցույթին, հանդիսավոր արարողության շրջանակում թիմի ավագի խորհրդանշակն թևկապը փոխանցել է թիմի նոր ավագ Էրիկ Մարտիրոսյանին:
Հանդիպման ավարտին «Լավագույն մարզական ընտանիք 2017» հանրապետական մրցույթի և «Տարեցների հանրապետական խաղեր» մարզական խաղերի գավաթներն ի պահ են տրվել Երևանի քաղաքապետարանին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
15:25
15:15
15:02
14:04
13:46
13:25
13:04
11:04
10:27
10:03
09:35
09:03
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44