960 էջից բաղկացած ակադեմիական այս հրատարակությունը՝ «Ժամագիրքը», ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով։
Քրիստոնեական եկեղեցու հնագույն երաժշտածիսական մատյաններից մեկը, հայ եկեղեցական արարողակարգի աղոթքների, հոգևոր երգերի, քարոզների հիմնական ժողովածուն`«Ժամագիրքը», 140 տարի անց 1–ին անգամ լույս է տեսել եվրոպական նոտագրությամբ:
«Ժամագիրքը» հրատարակվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ։
«Ժամագիրքը» եվրոպական նոտագրությամբ երբևէ չի հրատարակվել: 1877 թվականին այն Համբարձում Լիմոնջյանի հայկական նոտագրության համակարգով գրառել է երաժշտագետ, կոմպոզիտոր Նիկողայոս Թաշճյանը: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ֆոլկլորագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների համատեղ ջանքերով «Ժամագիրքը» փոխադրվել է եվրոպական նոտագրության:
960 էջից բաղկացած այս ակադեմիական հրատարակությունը՝ «Ժամագիրքը», ներկայումս թվայնացված է, հագեցված երաժշտագիտական նախաբանով, գրքում հանդիպող եզրերի (տերմինների) բառարանով, երգային նմուշների ամբողջական ցանկով՝ այս ամենը հայերեն և անգլերեն:
Մի քանի ամիս առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ վերահրատարակվել է Մակար Եկմալյանի՝ երգչախմբի համար գրված Սուրբ Պատարագը: Գիրքը վերահրատարակվում է նոտագրության ժամանակակից չափանիշներին համապատասխան` լատինատառ տրանսլիտերացիայով, նախաբանով, երաժշտագիտական վերլուծություններով և դրանց անգլերեն թարգմանությամբ` հայ եկեղեցու գլխավոր ծեսի` այս կարևորագույն նմուշը միջազգային հանրությանը և սփյուռքին հասանելի դարձնելու համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեծ արժեք ներկայացնող այս երաժշտությունը գրեթե ներկայացված չէ միջազգային երաժշտասեր հանրությանը, 2014 թվականին «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի կողմից ձևավորված աշխատանքային խումբը ստանձնեց ժողովրդական, աշուղական և հոգևոր երաժշտության` ձեռագիր և նախկինում տպագրված նոտաների ուսումնասիրությունը:
Արդյունքում ընտրվեցին երաժշտական ամենաարժեքավոր նմուշները և սկսվեց դրանց թվայնացման ու վերահրատարակման գործընթացը, ինչպես նաև ձեռնարկվեց հայերեն տեքստերի լատինատառ տրանսլիտերացիայի (տառադարձության) և ծանոթագրական նյութերի պատրաստումն ու դրանց անգլերեն թարգմանությունը:
Շնորհիվ այս նախագծի` 100 տարի անց, իրականացավ Կոմիտաս Վարդապետի ծրագիրը. լույս տեսավ նրա կողմից կազմված «Հազար ու մի խաղ» 100 ժողովրդական երգերի ընտրանին, որն անվճար հատկացվել է գրադարաններին, ուսումնական և հոգևոր հաստատություններին, աշխարհասփյուռ հայ համայնքներին և այլն:
Հարյուրից ավելի մարդկանց արդյունավետ համագործակցության շնորհիվ ստեղծվեց առցանց երաժշտական ձայնադարան, տեսադարան և գրադարան` http://www.armenianmusic.am/ հասցեով, որտեղ զետեղված են հայ ժողովրդական, հոգևոր և աշուղական երաժշտության հարյուրավոր գոհարներ` Հայաստանի լավագույն երաժիշտների բարձրաճաշակ ավտենտիկ կատարումներով: Բոլոր հոգևոր և ժողովրդական երկերը ներկայացված են նաև համապատասխան նոտաներով:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01