Նորագույն տեխնոլոգիաների սիրահարները անհամբերությամբ սպասում էին «Apple»-ի նոր արտադրանքներին, դրանց թվում նաև հոբելյանական «Iphone X» հեռախոսին: Սակայն, թե՛ այս նոր հեռախոսի և թե՛ դրա մատակարարների հետ կապված խնդիրների պատճառով «Apple»-ի բաժնեմասերի գինը կտրուկ անկում է ապրել:
Ներդրողների հիասթափությունը «Apple»-ի նոր՝ հոբելյանական «Iphone X» հեռախոսով, ոչ միայն հանգեցրել է ընկերության բաժնեմասերի գնի անկմանը, այլ նաև կանգնեցրել է համաշխարհային ֆոնդային շուկաների աճը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ «Apple»-ի շատ մատակարարների բաժնեմասերի գինը նույնպես անկում է ապրել:
Վերլուծաբան Դարրեն Սինդենը ասում է,- «Կարծում եմ ներդրողների հիասթափությունը կապված է այն բանի հետ, որ հեռախոսը հասանելի կլինի ֆինանսական տարվա ավարտից ավելի քան մեկ ամիս հետո միայն: Ակնհայտ է, որ այս ամենը մատակարարների պատճառով է ձգձգվում»:
Ինչպես պնդում են «Apple»-ում, «Iphone X»-ը ամենամեծ առաջընթացն է այն բանից հետո, երբ իրենք ներկայացրեցին կծած խնձորի պատկերով առաջին սմարթֆոնը մոտ 10 տարի առաջ:
«Apple»-ը փորձում է վերականգնել ընկերության վարկանիշը, այն բանից հետո, երբ շատ սպառողներ հրաժարվեցին գնել անցած տարվա մոդելը՝ «Iphone 7»-ը քանի որ այն չափազանց նման էր «Iphone 6»-ին:
Վերլուծաբան Դարրեն Սինդենը ասում է,- «Երբ չափազանց շատ եք մոտենում արեգակին, դժվար է չայրվել: Հատկապես երբ այդ բիզնեսում ամենից կարևորը արդիականությունն ու նորարարություններն են»:
Վերլուծաբանների կարծիքով Էփլը հույս ունի, որ իրենց կրկին կհաջողվի հետաքրքրել սպառողին, «Iphone X»-ի տեխնոլոգիական հնարավորությունների միջոցով: Ինչպես օրինակ տիրոջ դեմքի միջոցով հեռախոսը ակտիվացնելու հատկությունը: Սակայն հենց այս հատկությունը շատերի մոտ շփոթմունք առաջացրեց նոր՝ «Iphone X»-ի ցուցադրության ժամանակ, երբ հեռախոսը ներկայացնելիս մի քանի անգամ չհաջողվեց կիրառել այս նորարարությունը:
Հաշվի առնելով, որ «Apple»-ի այս հեռախոսի արժեքն է 999 դոլար, ընկերությունը պետք է հուսա, որ պոտենցիալ գնորդները չեն կենտրոնանա դրա ցուցադրության ժամանակ ծագած խնդիրների վրա:
23:04
22:45
13:37
13:02
10:17
09:22
22:09
20:42
20:15
19:12
17:33
17:19
17:03
16:55
16:33
15:44
15:18
15:02
14:08
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15