«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Չգիտեմ՝ կհամաձայնեք ինձ հետ, թե չէ, բայց այս գումարման Ազգային ժողովի նիստերը մի տեսակ հետաքրքիր չեն անցնում: Իհարկե, այս կազմում նույնպես կան հրաշալի պատգամավորներ, բայց, միևնույն է, ընդհանուր ֆոնը բավականին գորշ է:
Եվ կարծում եմ՝ պատճառն այն է, որ պակասում են մասնագետները՝ այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք էին Հրանտ Բագրատյանը և Գագիկ Ջհանգիրյանը: Ընդհանրապես Հայ ազգային կոնգրեսը կարևոր երանգ էր խորհրդարանում՝ ասում եմ դա` շատ դեպքերում չկիսելով այդ կուսակցության քաղաքական ուղղվածությունը և, առավել ևս, գործելաոճը:
Խորհրդարանը կարիք ունի նաև մարդկանց, որոնց դասական քաղաքական գործիչ չես անվանի, որոնք հարցերին մոտենում են զուտ մասնագիտական տեսանկյունից, և այդպիսիք են իմ նշած տնտեսագետն ու իրավաբանը: Հրանտ Բագրատյանն, անշուշտ, հախուռն բնավորություն ունի, երբեմն չափից դուրս մեծամիտ է և կատեգորիկ: Վերջերս դարձյալ «պատմության մեջ ընկավ»՝ եկեղեցու դերի վերաբերյալ իր ծայրահեղական գնահատականի պատճառով: Այդ թեմայով, հավանաբար, առիթ կլինի գրելու. այստեղ պարզապես նշեմ, որ ոչ մի բան, իմ կարծիքով, չարժե բացարձակացնել, այդ թվում՝ եկեղեցու, կրոնի, հավատքի դրական կամ բացասական դերը:
Բայց երբ Բագրատյանը խորհրդարանում խոսում էր տնտեսական թեմաներով, միանգամից զգացվում էր, որ նա գիտի, կարդացել է, ուսումնասիրել է հարյուր, հազար անգամ ավելի մեծ նյութ, քան այն, որը նա մատուցում է ԱԺ ամբիոնից: Կառավարության տնտեսական բլոկի ներկայացուցիչները թեև չէին համաձայնում նրա հետ, բայց միևնույն է՝ հաշվի էին առնում նրա կարծիքը, փորձում էին փաստարկներ գտնել և այլն: Բագրատյանի բացակայությունն, ինձ թվում է, լուրջ կորուստ է խորհրդարանի համար:
Գագիկ Ջհանգիրյանը նույնպես, մեղմ ասած, կատարելության մարմնավորում չէ: Ավելին՝ իմ տպավորությամբ, զինդատախազի պաշտոնում աշխատելիս նա այնքան է փչացրել իր կարման, որ, եթե օգտվենք «հնդկական» զուգահեռից, ես չէի նախանձի այն մարմնին, որի մեջ 50 կամ 100 տարի հետո, հնարավոր է, «բնակություն հաստատի» նրա հոգին: Այդ նոր մարմնից ջանքեր կպահանջվեն հոգեպես վերափոխվելու համար:
Բայց պատգամավոր Ջհանգիրյանի գործունեությունը, կարծում եմ, շատ օգտակար էր՝ այն պարզ պատճառով, որ նա մասնագետ է: Այդ պատգամավորի ելույթները զուրկ էին զուտ քաղաքական գունազարդումներից, որակումներից, պիտակներից: Նա խոսում էր՝ խորապես տիրապետելով բոլոր իրավական նրբություններին, առաջարկվող նախագծերի բոլոր ծուղակներին ու խութերին: Իսկ ի՞նչը կարող է խորհրդարանի համար ավելի կարևոր լինել, քան օրենքների որակը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55