Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում կկայանա գեղասահքի վարկանիշային մրցաշար:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մասնակիցները կպայքարեն 2018 թվականին Հարավային Կորեայի Պհենչհան քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի վերջին ուղեգրերի համար:
Մրցաշարին կմասնակցեն Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (երկուսն էլ՝ մենասահք) և Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային երկյակը:
Օլիմպիական վարկանիշ նվաճելու ավելի մեծ հնարավորություններ ունի Անաստասիա Գալուստյանը, որին այս տարի Հելսինկիում կայացած աշխարհի առաջնությունում ընդամենը մեկ տեղ չի բավարարել Պհենչհանի օլիմպիական ուղեգիր ստանալու համար:
ՀԱՕԿ լրատավականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն աասել է, որ գեղասահորդները շարունակում են պատրաստվել պատասխանատու մեկնարկին.
«Սլավիկ Հայրապետյանը մարզվում է Ռուսաստանի Ադլեր քաղաքում՝ Ալեքսեյ Ուրմանովի և հոր՝ Սամվել Հայրապետյանի մոտ: Հոկտեմբերի 22-ից 26-ը նա հանդես կգա Բրատիսլավիայում կայանալիք մրցաշարում, որտեղից անմիջապես կմեկնի Օբերսդորֆ:
Անաստասիա Գալուստյանը վերջերս միջազգային մրցաշարի մասնակցեց Իտալիայում: Նաստյան այնքան էլ բարձր արդյունք ցույց չտվեց, բայց նա պետք է մարզավիճակի գագաթնակետին հասնի ընտրական մրցաշարում: Հիմա մարզվում է Մոսկվայում՝ իր ծնողների մոտ:
Մեր պարային երկյակը մարզվում է տանը՝ Կանադայում: Թինան և Սիմոնն Ամերիկայի Սոլթ Լեյք Սիթիում մասնակցեցին միջազգային մրցաշարի:
Նրանք նույնպես նախատեսում են հանդես գալ Սլովակիայում: Հոկտեմբերի 27-ին բոլորով կհավաքվենք Օբերսդորֆում: Չէի ցանկանա կանխատեսումներ անել, բայց կասեմ, որ հավատում եմ մեր մարզիկներին: Կարիք չկա նրանց բացատրել վարկանիշային մրցաշարի կարևորությունը: Վստահ եմ՝ սառույցի վրա կանեն առավելագույնը, արդյունքի հասնելու համար»,- եզրափակել է Մելանյա Ստեփանյանը:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32