Եվրամիությունը կոչ է անում Իրաքյան Քրդստանի իշխանություններին՝ չանցկացնել տարածաշրջանի անկախության հանրաքվե եւ այն համարում է հակարդյունավետ: Այդ մասին ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ: «Եվրոպական միությունը հիշեցնում է Իրաքի միասնությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն իր մշտական աջակցության մասին: Միակողմանի այնպիսի գործողություններ, ինչպիսին առաջարկված հանրաքվեն է, հակարդյունավետ են, դրանցից հարկ է խուսափել»,-հայտարարել է Մոգերինին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն ընդունում է Քրդստանի եւ Բաղդադի իշխանությունների միջեւ չլուծված հարցերի առկայությունը եւ այն կարծիքին է, որ դրանք պետք է լուծվեն «խաղաղ ու կառուցողական երկխոսության ճանապարհով, որը կտաներ փոխադարձ համաձայնեցված լուծման՝ հիմնված Իրաքի Սահմանադրության դրույթների կատարման վրա»: «ԵՄ-ն ողջունում է երկխոսությանն աջակցելու ՄԱԿ-ի նախաձեռնությունը եւ այդ գործընթացում իր աջակցությունն է առաջարկում, եթե դա պահանջվի»,- ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ:
Ավելի վաղ քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի հետաձգման մասին որոշման ընդունումը միջազգային երաշխիքներ է պահանջում, որ Բաղդադը պատրաստ է բանակցություններ վարել տարածաշրջանի անկախության շուրջ, որպիսիք նա դեռեւս չի ստացել: «Միջազգային հանրակցության կողմից առաջարկված այլընտրական տարբերակները կոչ են անում մեզ երկխոսություն վարել նախքան հանրաքվեն, բայց դրանք չեն երաշխավորում անկախության շուրջ բանակցություններ սկսելու Բաղդադի պատաստակամությունը,- ասել է Բարզանին:- Ուստի Քրդստանը ուրախ կլինի դրանց ձեռնամուխ լինել հանրաքվեից հետո»:
Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում քվեարկությունը համարում են անօրինական, դրան դեմ է քվեարկել խորհրդարանը: Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ կայացած հանդիպմանը հանդես են եկել այլընտրական առաջարկությամբ՝ հորդորելով հետաձգել անկախության հանրաքվեն: Քրդական հանրաքվեն քննադատության է ենթարկվել տարածաշրջանի բազմաթիվ երկրների կողմից, ներառյալ Իրաքը, Իրանը եւ Թուրքիան: Հանրաքվեի անցակցմանը դեմ է արտահայտվել նաեւ Արաբական պետությունների լիգան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44