Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 200 միլիոն դոլարի (170.3 միլիոն եվրո) տնտեսական վերափոխման Զարգացման քաղաքականության գործառնությունը՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսություն, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ:
Բացի այդ, ՕՊԵԿ հիմնադրամը մտադիր է զուգահեռաբար տրամադրել մինչև 92.8 միլիոն դոլարի համարժեք (80 միլիոն եվրո) ֆինանսավորում՝ ընդհանուր աջակցության փաթեթը հասցնելով մոտավորապես 290 միլիոն դոլարի (250 միլիոն եվրո): «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը» աջակցում է բազմաճյուղ բարեփոխումների օրակարգին, որն ուղղված է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի արդիականացմանը, մրցակցության և սպառողների պաշտպանության ամրապնդմանը, ինչպես նաև երկրի հարկաբյուջետային և կարգավորիչ համակարգերում դիմադրողականության ուժեղացմանը։ «Հայաստանն ունի հավակնոտ բարեփոխումների օրակարգ, և մենք աջակցում ենք երկրի ջանքերին՝ կառուցելու ավելի բաց, մրցունակ և կայուն տնտեսություն», - ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն: «Ավելի դիվերսիֆիկացված և դիմակայուն տնտեսության անցումը կստեղծի աճի պայմաններ, որոնք բարենպաստ կլինեն յուրաքանչյուր քաղաքացու համար»։ Գործառնությունը հիմնված է երկու հենասյուների վրա։ Առաջինը կենտրոնանում է ներդրումների և առևտրի ներուժի իրացման և մրցակցության խթանման վրա։ Բարեփոխումները ներառում են ներդրումների համար իրավական շրջանակի արդիականացում, մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացում, ապրանքների ներմուծման մշակման ժամանակի 20 տոկոս կրճատում, ինչպես նաև սպառողների պաշտպանության համակարգի ուժեղացում և անարդար առևտրային գործելակերպի սահմանափակում։ Բարեփոխումները նաև աջակցում են թվային տնտեսության համար հիմնարար օրենքների ընդունմանը, ներառյալ կիբերանվտանգության կառավարման բարելավումը։ Երկրորդ հենասյան շրջանակներում իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նպաստել ավելի դիմակայուն տնտեսության ստեղծմանը և լրացնել առաջին հենասյան բարեփոխումների օրակարգը՝ նպաստելով արտանետումների պատասխանատու կառավարման համակարգի ներդրմանը։ Հիմնական միջոցառումները ներառում են «Կլիմայի մասին» նոր օրենքի ընդունումը, որն աջակցում է պետական բյուջեում կլիմայի բյուջեի «պիտակավորման» կիրառմանը, ազգային ջերմոցային գազերի արտանետումների թույլտվությունների համակարգի ստեղծումը և կանաչ տաքսոնոմիայի ներդրումը՝ տնտեսության մեջ կայուն տնտեսական աճի գործողությունների սահմանման և դասակարգման համակարգի ստանդարտացման համար, որը կօգնի դրանց համար մասնավոր ներդրումների ներգրավմանը։ Գործառնության մշակմանն աջակցել են «Կլիմայի աջակցության հիմնադրամը» և PROGREEN հավատարմագրային հիմնադրամը, որոնք տեխնիկական և վերլուծական աջակցություն են ցուցաբերել կլիմայական բարեփոխումների բաղադրիչների համար։ Գործառնության իրականացնողն է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Էկոնոմիկայի նախարարությունը, Շրջակա միջավայրի նախարարությունը, Պետական եկամուտների կոմիտեն, Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդես են գալիս որպես հիմնական աջակցող գործակալություններ։
12:29
12:12
11:34
11:15
11:02
10:36
10:18
10:02
17:03
16:48
16:23
16:05
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02